Բանկի առաքելություն և տեսլական

IDBank-ի բրենդի մասին

Բանկն իր համար ընտրել է արդիականացման ուղին՝ կարևորելով հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, նորարարությունը, նոր մոտեցումները և թվայնացնումը։

Բանկի անվանումը և նոր բրենդի ընտրությունը նույնպես պատահական չի եղել։

Ապրանքային նշանի հիմք կազմող երեք եռանկյունանման կորերը խորհրդանշում են մարդու յուրահատկությունը՝ մատնահետքի պատկերման միջոցով և շեշտադրում են Բանկի կողմից անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին։ Բրենդը խորհրդանշող նոր 3 գույներն են՝

  • Սպիտակը՝ բաց և թափանցիկ համակարգի խորհրդանիշ
  • Մոխրագույնը՝ անհատականության և նորարարության խորհրդանիշ
  • Նարնջագույնը՝ առաջընթացի, երիտասարդության և նոր մոտեցումների խորհրդանիշ

Մենք ապագայի բանկ չենք, մենք ներկայի բանկ ենք։ Այժմ մենք երիտասարդ, եռանդուն, նորարար բանկ ենք։ Մեզ համար կարևոր է լինել առաջնային ընտրության բանկ մեր հաճախորդների համար, և մենք վստահ ենք, որ ունենք համապատասխան փորձ, թիմ, մեծ ցանկություն և ստեղծագործ մոտեցում բոլոր դրված նպատակներին հասնելու համար։

 

Թվային բանկ

IDBank-ն այժմ հասանելի է ցանկացած կետից՝ սմարթֆոնի կամ համակարգչի միջոցով։ Համագործակցելով Իդրամի հետ՝ մենք ստեղծել ենք համատեղ հարթակ․ IDBanking.am կայքի և Idram&IDBank հավելվածի շնորհիվ կարող եք դառնալ Բանկի հաճախորդ ու օգտվել տասնյակ բանկային ծառայություններից, բացել ու կառավարել հաշիվներ, ավանդներ, քարտեր։

Առցանց հարթակներով ավանդ ներդնելիս կստանաք սովորականից բարձր տոկոսադրույք, իսկ Rocket Line թվային ապառիկը և Rocket օնլայն վարկը հասանելի են միայն առցանց տարբերակով։ Օնլայն և մոբայլ բանկինգի մասին ավելին՝ այստեղ։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Որպես հասարակության մասնիկ՝ IDBank-ը կարևորում է սոցիալական պատասխանատվության ստանձնումը։ Բանկը մշտապես աջակցում է տարբեր ուղղություններով սոցիալական նախագծերի։

Ամեն ինչ սկսվում է մի դրամից։ 2020 թվականին սկսվեց Իդրամի հետ համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը՝ ուղղված աջակցելու Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը՝ առողջապահություն, կրթություն, կանաչ տնտեսություն, միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն և հանրային անվտանգություն։

#IDream ծրագիր

IDream ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ բանկային գործում, ինչպես նաև վաճառքի և սպասարկման ոլորտներում:

IDBank-ի կողմից կազմակերպված նմանատիպ կրթական ծրագրերի արդյունքում վերջին 2 տարիների ընթացքում մեր թիմը համալրվել է շուրջ երեք տասնյակ նորավարտ ուսանողներով, որոնք իրենց կարիերան սկսել և շարունակում են IDBank-ում։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ #IDream ծրագիր, #IDreamOnline


Առաքելություն, տեսլական և արժեքներ

  • Բանկի առաքելությունը

Լինել առաջին ընտրության բանկ մեր հաճախորդների համար՝ որպես Հայաստանի լավագույն նորարար բանկ։

  • Բանկի տեսլականը

Դառնալ առաջատար թվային բանկ` ընդլայնելով մեր նորարարական, հաճախորդակենտրոն գործունեությունը:

  • Բանկի արժեքները

Մենք նորարար ենք - Մեր առաջնային նպատակներից է հաճախորդներին որակյալ, արագ և առանց սահմանների ծառայությունների մատուցումը բաց և նորարարական թվային հարթակի միջոցով։
Մենք թափանցիկ ենք - Մենք շարունակական ջանքեր ենք գործադրում, որպեսզի առավել թափանցիկ լինենք մեր հաճախորդների, ներդրողների, գործընկերների և բաժնետերերի հետ հարաբերություններում։
Մենք վստահելի ենք - Մենք կարևորում ենք մեր շահառուների տվյալների անվտանգ պահպանությունը՝ հսկայական ռեսուրսներ ներդնելով դրանք կիբերհարձակումներից և այլ սպառնալիքներից պաշտպանելու համար։
Մենք հավատարիմ ենք - Մենք մեր հաճախորդների կողքին կլինենք կյանքի և՛ լավ, և՛ վատ պահերին՝ ստեղծելով հաճախորդակենտրոն էկոհամակարգ նրանց պահանջմունքների շուրջ։
Մենք թիմային ենք - Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցների նորարարական մոտեցումները, սակայն միևնույն ժամանակ համոզված ենք, որ միայն թիմային ջանքերով է հնարավոր հասնել գերազանց արդյունքների։

© 2024 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 16.09.2021 10:00
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт