Chat with us, powered by IDBank

Հաճախ տրվող հարցեր

Վարկեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկային հայտ լրացնելու համար:
Վարկային հայտ ներկայացնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը տարբերվում է` կախված վարկատեսակից: Փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Վարկեր» բաժնում։

Քանի՞ օրում կարող եմ ստանալ վարկային հայտի պատասխանը։
Բանկի կողմից վարկի հաստատման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կախված է վարկատեսակից և առավելագույն ժամկետը կազմում է 3 աշխատանքային օր ամբողջական փաստաթղթերի փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո։
  
Որքանո՞վ է ազդում բացասական վարկային պատմությունը նոր վարկ ստանալու դեպքում։
Բացասական վարկային պատմությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ նոր վարկ ստանալու համար, քանի որ Ձեր տվյալները հաշվառվում են վարկային բյուրոներում՝ որպես ոչ պարտաճանաչ վարկառու։

Ինչու՞ է անհրաժեշտ վարկային պատմությունը:
Վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է Ձեր վարկարժանության և վարկունակության գնահատման համար: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը վարկային բյուրոների կողմից հավաքվում, կուտակվում և պարբերաբար թարմացվում է:

Կարող է արդյո՞ք Բանկը հարցում կատարել իմ վարկային պատմության վերաբերյալ առանց իմ թույլտվության։
Ոչ, չի կարող։ Բանկը կարող է հարցում կատարել վարկային ռեգիստր` իրեն դիմած քաղաքացու վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով՝ բացառապես հարցում կատարելու վերաբերյալ Ձեր համաձայնության առկայության դեպքում:

Ի՞նչ եղանակներով է հնարավոր կատարել վարկի ամենամսյա մարումները:
Վարկի ամենամսյա մարումները հնարավոր է կատարել Բանկի ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև վճարային տերմինալների և Idram տերմինալների և հավելվածի միջոցով։

Ես ավելի մեծ գումար եմ մարել, քան վարկի ամենամսյա մարման գումարը, ի՞նչ կարող է տեղի ունենալ:
Վարկի ամենամսյա մարման գումարից ավելի մեծ գումար մարելու դեպքում ավել գումարը կարող է ուղղվել վարկի մայր գումարի նվազմանը կամ հաջորդող ժամանակահատվածի տոկոսագումարների կանխավճարին։ Վարկը մարելիս անհրաժեշտ է է համապատասխան մասնագետին տեղյակ պահել, թե որ տարբերակն եք նախընտրում։

Վաղաժամկետ մարման դեպքում տույժ կիրառվու՞մ է:
Համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի` սպառողական վարկերի նկատմամբ վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում պատասխանատվության միջոցներ /տույժեր/ կիրառել չի թույլատրվում, իսկ մնացած դեպքերում տույժերի կիրառությունը հնարավոր է՝ կախված վարկատեսակից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Վարկեր» բաժնում:

Ինչու՞ են անգրավ վարկերի տոկոսադրույքները բարձր:
Անգրավ սպառողական վարկերի ռիսկայնության մակարդակի բարձր լինելու պատճառով դրանց անվանական տոկոսադրույքները համեմատաբար բարձր են, քան գրավով ապահովված սպառողական վարկերինը։

Անհուսալի դասակարգված վարկերի տույժերի զիջման արդյունքում արդյոք չի՞ մաքրվում իմ վարկային պատմություն:
Ոչ, տույժերի զիջման պարագայում վարկառուի վարկային պատմությունը չի փոփոխվում: Բանկի կողմից վարկերի տույժերի զիջումը նպատակ է հետապնդում թեթևացնել հաճախորդների վարկային բեռը:

Ինչո՞ւ Բանկը այլ անձանց չի հայտնում վարկառուի վարկի մնացորդը , եթե այդ պահին երրորդ անձը ցանկանում է մարել վարկն ամբողջությամբ: 
Համաձայն «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի` վարկառուի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն համարվում է բանկային գաղտնիք, որի բացահայտումն այլ անձանց արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն լիազորել է երրորդ անձի Բանկում իր փոխարեն որևէ գործարք կարարելու։

Ինչի՞ համար է գանձվում հայտի ուսումնասիրության վճարը:
Հայտի ուսումնասիրության վճարը Բանկի կողմից սահմանվում է վարկի վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման և պատրաստման համար։ Անկախ նրանից՝ վարկի տրամադրումը կհաստատվի, թե ոչ, Բանկն այդ աշխատանքը կատարում է։

Արդյոք հնարավո՞ր է IDBank տեղափոխել այլ կազմակերպություններում առկա առանց գրավային ապահովման սպառողական վարկերը:
Այո, հնարավոր է։ Հարցերի դեպքում անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն (+37410)593333, (+37460)273333 հեռախոսահամարներով։


Ավանդներ
Ի՞նչ արժույթով և ժամկետով ավանդ կարող եմ ներդնել in IDBank -ում:
Բանկում կարող եք ժամկետային ավանդ ներդնել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով 31-ից մինչև 1096 օր ժամկետով` կախված ընտրված ավանդատեսակից:

Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ավանդների տոկոսադրույքներին:
Ավանդների տոկոսադրույքներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Ավանդներ» բաժնում։

Կարո՞ղ եմ արդյոք ցանկացած ժամանակ դադարեցնել ավանդը և վերցնել ավանդի գումարը:
Ժամկետային ավանդը հնարավոր է դադարեցնել և գումարը ստանալ ցանկացած պահի, սակայն, կախված ավանդի տեսակից, կուտակված տոկոսագումարը կվերահաշվարկվի տվյալ ավանդատեսակի տեղեկատվական ամփոփագրով սահմանված կարգով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Ավանդներ» բաժնում։

Կա՞ արդյոք ներդրվող ավանդի գումարի սահմանափակում /առավելագույնը և նվազագույնը/:
Սահմանափակումը կախված է ընտրված ավանդատեսակից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Ավանդներ» բաժնում:

Ի՞նչ պարբերականությամբ են վճարվում ավանդի տոկոսները:
Ավանդի տոկոսագումարները կարող են վճարվել ավանդի ներդրման ժամկետի սկզբում ամեն ամսյա պարբերականությամբ կամ ժամկետի վերջում` կախված ընտրված ավանդատեսակից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Ավանդներ» բաժնում:

Ի՞նչ արժույթով են վճարվում ավանդի տոկոսները և գումարը, եթե այն ներդրված է այլ արժույթով:
Արտարժույթով ներդրված ավանդի դեպքում, եթե ավանդատուն ցանկություն չի հայտնել ավանդի տոկոսների վճարումը ստանալ տվյալ արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով՝ վճարման պահին Բանկում տվյալ արտարժույթի համար սահմանված առքի փոխարժեքով:

Հնարավո՞ր է արդյոք փոխել ավանդի արժույթը պայմանագրի գործողության ընթացքում:
Բանկում գործող ավանդատեսակների համար ավանդի արժույթը պայմանագրի գործողության ընթացքում փոխել հնարավոր չէ:

Հնարավո՞ր է ավելացնել 3-րդ անձ ավանդային պայմանագրի գործողության ընթացքում:
Ավանդի գործողության ընթացքում հնարավոր չէ ավելացնել 3-րդ անձ: 3-րդ անձին կարելի է տրամադրել լիազորագիր ավանդի գործողության ընթացքում:

Ի՞նչ գումարից սկսած են պահանջվում ավանդի գումարի ծագման աղբյուրը հավաստող փաստաթղթեր: 
Ավանդի գումարի ծագման աղբյուրը հավաստող փաստաթղթեր անհրաժեշտ է ներկայացնել 20մլն. ՀՀ դրամը կամ արտարժույթով դրան համարժեք գումարը գերազանցող ավանդի ներդրման ժամանակ:

Ներկայացվու՞մ է արդյոք ներդրված ավանդի մասին տեղեկություն որևէ այլ մարմնի:
Բանկը ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում ՀՀ ԿԲ-ին` տեղեկատվական էլեկտրոնային համակարգի միջոցով: Օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվությունը կարող է տրամադրվել այլ իրավասու մարմիններին:

Քանի՞ տարեկանից քաղաքացին կարող է ներդնել ավանդ:
Բանկի ավանդատու կարող է հանդիսանալ 14 (տասնչորս) տարին լրացած ֆիզիկական անձը, ով ունի անձը հաստատող փաստաթուղթ:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ավանդ ներդնելու համար:
Ավանդ ներդնելու համար ֆիզիկական անձանց անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Ավանդներ» բաժնում:

Կարո՞ղ են ավանդի տոկոսները ավելացվել/կապիտալացվել ավանդի գումարին։
Ավանդի դիմաց ստացվող տոկոսները կարող են ավելացվել/կապիտալացվել ավանդի գումարին` կախված ընտրված ավանդատեսակից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Ավանդներ» բաժնում:

Եթե ավանդային պայմանագիրը ներդրված է հօգուտ երրորդ անձի, կարո՞ղ է արդյոք տվյալ անձը ավանդատուի մահվանից հետո օգտվել իր երրորդ անձի իրավունքից։

Երրորդ անձն ավանդատուի իրավունքներ ձեռք է բերում Բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու կամ այդ իրավունքներից օգտվելու իր մտադրության վերաբերյալ որևէ այլ եղանակով տեղեկացնելու պահից:

Ի՞նչ գումարի չափով են երաշխավորված ավանդները։
Նույն բանկում ունեցած Ձեր ավանդները երաշխավորված են ստորև նշված չափով
Ավանդի արժութային կառուցվածքը Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ 5 միլիոն ՀՀ դրամ 10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) 5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 5 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Ավանդի չերաշխավորված մասը Բանկի լուծարման դեպքում արդյո՞ք պետք է համարել անդառնալի կորուստ:
Բանկային ավանդի և հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
  

Քարտեր
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ քարտ պատվիրելու համար:
Քարտ պատվիրելու համար ֆիզիկական անձանց անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Քարտեր» բաժնում:

Ինչո՞վ են քարտերը տարբերվում իրարից։
Քարտի դասից կախված` տարբեր են դրանց հետ տրամադրվող առավելությունները, փաթեթները, սպասարկման վճարները, վարկային գծերի և օվերդրաֆտների, ինչպես նաև օրական կանխիկացման սահմանաչափերը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Քարտեր» բաժնում:

Ի՞նչ անել, երբ այլ բանկի բանկոմատն առգրավել է քարտը:
Ցանկացած բանկի բանկոմատի կողմից քարտի առգրավման դեպքում անհրաժեշտ է դիմել IDBank:

Կարո՞ղ եմ արդյոք քարտային հաշվից գումար կանխիկացնել առանց քարտի, ինչպե՞ս:
Առանց քարտի քարտային հաշվից հնարավոր է գումար կանխիկացնել IDBank-ի բոլոր մասնաճյուղերում համաձայն գործող սակագների։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Քարտե» բաժնում:

Ի՞նչ անել, եթե կորցրել եմ վճարային քարտը կամ մոռացել եմ PIN կոդը։
Քարտի կորստի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում հեռախոսակապի միջոցով կամ այլ հնարավոր եղանակով, տեղյակ պահել «Արմենիան Քարդ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնին (010) 592222 շուրջօրյա հեռախոսահամարով կամ դիմել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն (+37410)593333, (+37460)273333 հեռախոսահամարներով կամ անձը հաստատող փաստաթղթով այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ: PIN կոդը մոռանալու դեպքում անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ` քարտի վերաթողարկման դիմում լրացնելու համար:

Ինչու՞ քարտի PIN ծածկագիրըկորցնելու դեպքում Բանկը նոր քարտ չի տրամադրում, այլ վերաթողարկվում է քարտը:
Տեղեկատվական անվտանգության միջազգային պահանջների պահպանման, ինչպես նաև հաճախորդի քարտային գործարքների անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաճախորդին տրամադրվում է նոր քարտ և PIN ծածկագիր:

Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արտասահմանում քարտը կորցնելու դեպքում:
Արտասահմանում քարտը կորցնելու դեպքում անհրաժեշտ է այն անմիջապես տեղադրել միջազգային բլոկավորման համակարգում՝ ոչ հավաստագրված գործարքներից խուսափելու համար։ Բլոկավորումը հնարավոր է իրականացնել Բանկի հեռախոսազանգերի կենտրոնի միջոցով (+37410)593333 , (+37460) 273333 և/կամ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի (+37410)592222 շուրջօրյա սպասարկման կենտրոնի կողմից:

Օրվա ընթացքում քարտային հաշիվներին կատարված մուտքերը ի՞նչ հաճախականությամբ են ակտիվանում:
Քարտային հաշվին մուտքագրվող գումարները քարտին ակտիվանում են նույն պահին, իսկ տեխնիկա-ծրագրային խնդիրների դեպքում նույն պահին ակտիվանալու անհնարինության դեպքում հետևյալ հաճախականությամբ.
Աշխատանքային օրերին
• Մինչև 12:00-ը մուտքագրվող գումարները՝ նույն օրը ժամը 12:30-ից հետո,
• 12:00-ից հետո մուտքագրված գումարները քարտին ակտիվանում են մուտքագրման պահից սկսած մեկ ժամվա ընթացքում:

Հաճախորդը ինչպե՞ս կարող է ստանալ բանկոմատների կողմից առգրավված քարտերը:
Բանկոմատների կողմից առգրավված քարտերը բանկոմատներից դուրս են բերվում առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հաճախորդը զանգահարելով (+37410)593333 , (+37460) 273333 հեռախոսահամարներով կարող է տեղեկանալ ` արդյոք պլաստիկ քարտն արդեն գտնվում է Գլխամասային գրասենյակում, թե` ոչ: Միայն դրական պատասխան սանալուց հետո անձնագրով կարող է մոտենալ Բանկի Գլխամասային գրասենյակ /հասցե` ք.Երևան, Վարդանանց 13/ և ստանալ քարտը:

Ո՞րն է կրեդիտային և դեբետային քարտերի տարբերությունը։
Դեբետ քարտի գումարը պատկանում է հաճախորդին, իսկ կրեդիտ քարտերով հասանելի են նաև բանկի կողմից քարտապանին տրամադրված վարկերը և/կամ վարկային գծերը:

Հնարավո՞ր է արդյոք փոխել քարտի PIN կոդը։
Քարտապանը կարող է իր հայեցողությամբ փոխել PIN ծածկագիրը` համապատասխան հնարավորությամբ բանկոմատի միջոցով:

Կարո՞ղ է արդյոք նոր պատվիրված քարտը և ծածկագիրը ստանալ այլ անձ։
Այո, քարտապանի կողմից Բանկի տարածքում կամ նոտարական վավերացման տրամադրված` համապատասխան լիազորագրի առկայության դեպքում:

Հնարավո՞ր է արդյոք մեծացնել քարտի սահմանաչափերը։
Սահմանաչափի փոփոխությունը կատարվում է համաձայն քարտապանի դիմումի։ Փոփոխության կատարման համար գանձվող միջնորդավճարին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Քարտեր» բաժնում:

Ինչպե՞ս ակտիվացնել SMS ծառայությունը։
Քարտի SMS ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի մասնաճյուղերից որևէ մեկը և լրացնել համապատասխան դիմումը։

Ի՞նչ է CVV2 ծածկագիրը
CVV2-ը լրացուցիչ եռանիշ ծածկագիր է, որը տպվում է քարտի դարձերեսին՝ ստորագրության համար նախատեսված ժապավենի աջ հատվածում: Այն օգտագործվում է ինտերնետ տիրույթում գործարքներ կատարելիս և հանդիսանում է իրական քարտապանին նույնականացնելու միջոց:

Ո՞ր քարտերով է հնարավոր գործարքներ կատարել ինտերնետ տիրույթում։
Ինտերնետ տիրույթում գործարքներ հնարավոր է կատարել Բանկի կողմից թողարկվող բոլոր պլաստիկ քարտերով, եթե կայքը ընդունում է տվյալ քարտատեսակով վճարումներ։

Եթե բանկոմատը նվազեցրել է քարտին առկա գումարը, սակայն չի տրամադրել այն՝ ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել։
Բանկոմատի կողմից հաշվի նվազեցման և կանխիկի չտրամադրման պարագայում անհրաժեշտ է մոտենալ Բանկ և լրացնել գործարքի բողոքարկման դիմումը կամ հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել Բանկի պատասխանատուների հետ, որից հետո միայն, անհրաժեշտության դեպքում, մոտենալ Բանկի որևէ մասնաճյուղ:

Ի՞նչ եղանակով կարելի է գումար մուտքագրել քարտային հաշվին և արդյո՞ք միայն քարտատերը կարող է կատարել մուտքագրումը։

Քարտային հաշվին հնարավոր է գումար մուտքագրել տեղական և միջազգային փոխանցումների միջոցով, բանկոմատների, վճարային տերմինալների միջոցով, ԱրՔա համակարգի վիրտուալ քարտի միջոցով, Բանկի ցանկացած մասնաճյուղում՝ քարտային հաշվին գումար մուտքագրելու միջոցով: Քարտապանի քարտային հաշվին կարող է գումար մուտքագրել ցանկացած անձ, եթե ունի բավարար տեղեկություններ հաճախորդի վերաբերյալ։

Հնարավո՞ր է արդյոք բանկոմատներից կանխիկացնել արտարժույթ
ՀՀ տարածքում գտնվող բանկոմատից հնարավոր է կանխիկացնել միայն ՀՀ դրամ։

Քարտից գումարի կանխիկացման ի՞նչ եղանակներ կան։
Քարտին առկա միջոցները հնարավոր է կանխիկացնել բանկոմատներում և Բանկերի մասնաճյուղերում տեղադրված POS տերմինալների միջոցով:

Ո՞ր դեպքում է բանկոմատն առգրավում քարտը։
Բանկոմատը քարտը առգրավում է եթե․
- 3 հաջորդական անգամ (անկախ փորձերի միջև ընկած ժամանակահատվածից) սխալ է հավաքվում քարտի PIN կոդը
- Եթե քարտը արգելափակված է
- Գործարքի ընթացքում բանկոմատը հոսանքազրկվում է կամ տեղի է ունենում կապի խափանում
- Գործարքի ավարտից հետո հաճախորդը 30 վարկյանի ընթացքում չի վերցնում քարտը։

Ինչպե՞ս է վերադարձվում բանկոմատի կողմից առգրավված քարտը հաճախորդին։
Եթե քարտն առգրավվել է մասնաճյուղի բանկոմատի կողմից, ապա հաճախորդը քարտը ստանում է տվյալ մասնաճյուղից՝ սպասարկող աշխատակցի կողմից նույնականացվելուց հետո, եթե դիմելու պահին քարտը դեռ գտնվում է մասնաճյուղում (հիմնականում առգրավման օրվանից 1-2 աշխատանքային օր)։ Իսկ եթե քարտն արդեն ուղարկվել է Բանկի գլխամասային գրասենյակ կամ քարտն առգրավվել է մասնաճյուղի տարածքում չգտնվող բանկոմատի կողմից, ապա հաճախորդը քարտը պետք է վերցնի Բանկի Վարդանանց մասնաճյուղից՝ սպասարկող աշխատակցի կողմից նույնականացվելուց հետո։

Ի՞նչ է պետք անել նոր PIN ծածկագիր ստանալու համար, եթե մոռացել եմ այն։ 
PIN կոդը մոռանալու դեպքում քարտը վերաթողարկվում է քարտապանի դիմումի հիման վրա` համաձայն Բանկում գործող սակագների: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Քարտեր» բաժնում:

Ո՞րն է PIN ծածկագրի և բանկային գաղտնաբառի տարբերությունը։
PIN ծածկագիրը Ձեր անձնական գաղտնի կոդն է, որը տրամադրվում է Բանկի կողմից քարտի հետ միասին, փակ ծրարի մեջ: PIN ծածկագիրն անհրաժեշտ է բանկոմատներում և կանխիկացման այլ կետերում գործառնություններ իրականացնելու համար: Բանկային գաղտնաբառն այն նշանաբանն է, որը Դուք նշել եք քարտը ստանալու համար լրացված Դիմումի մեջ, այն Ձեր PIN ծածկագիրը չէ: Գաղտնաբառն անհրաժեշտության դեպքում հաճախորդին՝ որպես քարտապան նույնականացնելու, հաճախորդի մասին բանկային գաղտնիք համարվող տեղեկություններն իրեն տրամադրելու, ինչպես նաև վիրտուալ քարտ գրանցելու համար է:

Բանկը տրամադրու՞մ է բազմարժութային քարտեր։
Այս պահի դրությամբ Բանկը չի տրամադրում բազմարժութային քարտեր։

Հնարավո՞ր է, որ 2 քարտ կցված լինեն 1 հաշվին։
Այո, իհարկե, հաճախորդի ցանկությամբ հիմնական քարտից բացի նրան կարող են տրամադրվել նաև կից քարտեր, որոնք կցված են լինում հիմնական քարտային հաշվին։ Կից քարտերի համար սահմանված գանձումները կատարվում են համաձայն Բանկում գործող սակագների: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Քարտեր» բաժնում:

Հնարավո՞ր է արտասահմանում օգտագործել դրամային քարտը։
Արտասահմանում հնարավոր է օգտագործել Բանկի կողմից թողարկված միջազգային վճարային համակարգերի քարտերը։

Հաշիվներ
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ֆիզիկական անձի հաշիվ բացելու համար։
Հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Հաշիվներ» բաժնում։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Անհատ Ձեռնարկատիրոջ հաշիվ բացելու համար։

Հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Հաշիվներ» բաժնում

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ իրավաբանական անձի հաշիվ բացելու համար։

Հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Հաշիվներ» բաժնում։
  

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի հաշիվ բացելու համար։ 
Հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Հաշիվներ» բաժնում։
 

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օֆշորային տարածքում գրանցված իրավաբանական անձի հաշիվ բացելու համար։
Հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Հաշիվներ» բաժնում։
 

Իրավաբանական անձի հետ կապված ո՞ր անձանց առկայությունն է պարտադիր հաշիվ բացելիս։
Հաշիվ բացելիս անհրաժեշտ է իրավաբանական անձի տնօրենի կամ վերջինիս կողմից լիազորված անձի առկայությունը:

Կարո՞ղ է իրավաբանական անձի հաշիվը բացել կամ ստորագրության նմուշի վրա հաստատվել կազմակերպության ցանկացած աշխատակից։
Հաշիվը կարող է բացել տնօրենը կամ համապատասխան լիազորություն ունեցող անձը` լիազորագրով նախատեսված իրավասությունների շրջանակում, իսկ ստորագրության նմուշում, որպես գործարք կատարելու իրավասություն ունեցող անձ կարող է հանդես գալ ցանկացած անձ, ում տնօրենը կամ համապատասխան լիազորություն ունեցող անձը տվել է նման լիազորություններ:

Իրավաբանական անձի հաշվից կանխիկացման գործարքները կարո՞ղ են կատարվել առանց չեկային գրքույկի տրամադրման։ 
Այո։

ԱՁ-ի հաշվից կանխիկացման գործարքները արդյոք կարո՞ղ են կատարվել առանց չեկային գրքույկի տրամադրման։ 
Այո։

Ո՞վ կարող է լինել հաշվից կանխիկացման չեկում որպես ստացող նշվող անձը։
Ցանկացած ֆիզիկական անձ։

Ինչու՞ պետք է պարտադրված ստորագրել ՕՀՀՀԱ (FATCA) ձևաթղթերը։
FATCA (Foreign Account Tax Compliance Act) օրենքն ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունվել է 2010թ. մարտին 18-ին և ուժի մեջ է մտել 2013թ. հունվարի 1-ին: FATCA-ի նպատակն է կանխարգելել ԱՄՆ քաղաքացիների կողմից օտարերկրյա ֆինանսական կառույցների հետ գործարքների միջոցով հարկերից խուսափելու դեպքերը: Այն պարտավորեցնում է բոլոր ոչ ամերիկյան ֆինանսական հաստատություններին (ներառյալ ՀՀ բանկերը) նույնականացնել իրենց հաճախորդներին և ԱՄՆ հարկատուների հաշիվների մասին տեղեկատվություն փոխանցել ԱՄՆ հարկային ծառայությանը (Internal Revenue Service, IRS): Բանկի կամ Բանկի հաճախորդների կողմից FATCA-ի պահանջները չկատարելու դեպքում նախատեսված է պատժամիջոցների կիրառում:

Կարո՞ղ է անձը ներկայացնել հին ամսաթվով վճարման հանձնարարական, և քանի՞ օր է տվյալ վճարման հանձնարարականը ուժի մեջ։
Վճարման հանձնարարականի կատարման օր է համարվում վճարման հանձնարարականի ստացման օրը կամ դրան անմիջապես հաջորդող այն օրը, երբ ստացող բանկը վճարման հանձնարարականներ է ուղարկում կամ կարող էր ուղարկել` ի կատարումն ուղարկողի վճարման հանձնարարականի:

Վճարման հանձնարարականի կատարման օրը չի կարող նախորդել տվյալ վճարման հանձնարարականի ստացման օրվան:
Եթե վճարման հանձնարարականում նշված է վճարման օրը, ապա կատարման օր է համարվում վճարման օրը կամ գործառնական այն օրը, երբ ստացող բանկի կողմից համապատասխան վճարման հանձնարարականի ուղարկումն անհրաժեշտ է` վճարման օրը շահառուին վճարումը կատարելու համար:

Կարո՞ղ է անձը ներկայացնել հին ամսաթվով լրացված չեկ, և քանի՞ օր է տվյալ չեկը ուժի մեջ։
Չեկը պետք է վճարման ներկայացվի դուրսգրման օրվանից առավելագույնը տասը օրացուցային օրվա ընթացքում:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Բանկային գաղտնաբառը, և ինչպե՞ս կարելի է այն փոփոխել կամ ճշտել։
Հեռախոսազանգերի միջոցով հնարավոր է տեղեկատվություն ստանալ հաճախորդի տվյալների, հաշիվներին առկա միջոցների վերաբերյալ միայն գաղտնաբառի իմացության դեպքում, որը քարտային PIN կոդը չէ:
Բանկային գաղտնաբառը չհիշելու կամ փոփոխել ցանկանալու դեպքում անհրաժեշտ էանձը հաստատող փաստաթղթով մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Կարո՞ղ եմ արդյոք իմ դրամային հաշվին ստանալ արտերկրից գումար այլ արժույթով։
Եթե ստացված վճարման հանձնարարականում նշված է Ձեր հաշվի արժույթից տարբերվող հաշիվ և դուք Բանկում չունեք տվյալ արժույթով հաշիվ, ապա Բանկը ստացված գումարը Բանկի անկանխիկ փոխարժեքներին համապատասխան փոխարկում է և վճարում Ձեր հաշվին։

Հեռակառավարման համակարգեր
Ի՞նչ անել, եթե մոռացել եք Բանկ-հաճախորդ համակարգի գաղտնաբառը:
Բանկ-հաճախորդ համակարգի նոր գաղտնաբառ կարելի է ստանալ Բանկ այցելելու կամ հեռախոսազանգերի կենտրոն (+37410)593333 , (+37460) 273333 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով։

Ինչու՞ առանց էլեկտրոնային հասցեի հնարավոր չէ ակտիվացնել բանկ-հաճախորդ համակարգը։
Հաճախորդի էլեկտրոնային հասցեի առկայությունը պարտադիր է Բանկ-Հաճախորդ համակարգի ակտիվացման համար:

Պահատուփեր
Պահատուփը թալանելու կամ ֆիզիկական վնասվածքի դեպքում ինչպե՞ս է երաշխավորվում և հատուցվում արկղը վարձակալողի վնասը։
Բանկը կրում է սահմանափակ պատասխանատվություն իր մեղքով գույքի կորուստի, պակասորդի կամ վնասվածքի, պահատեղի անպատշաճ պահպանության հետևանքով հաճախորդին հասցված վնասների համար, սակայն ոչ ավել քան 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

Պահատուփի վարձակալից բացի ո՞վ կարող է բացել արկղը և ո՞ր դեպքերում։
Համապատասխան լիազորագրի առկայության դեպքում լիազորված անձը ևս կարող է բացել արկղը:

Պահատուփի բանալու կորստի դեպքում որքա՞ն է կազմելու վճարը։
Գանձումները կատարվում Է համաձայն Բանկում գործող սակագների: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Սակագներ» բաժնում:

Այլ հարցեր
Բանկի մասնաճյուղերի աշխատաժամերը և հերթապահությունների գրաֆիկը։
Մասնաճյուղերի աշխատանքային օրերին և ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի »Բանկի մասնաճյուղեր» բաժնում:

Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ բանկի կողմից օտարվող գույքի ցանկին:
Բանկի կողմից օտարվող գույքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ Բանկի կայքի »Վաճառվող գույք» բաժնում:

Ի՞նչ արժույթով կարող եմ հաշիվ բացել IDBank-ում:
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում կարող են բացվել բանկային հաշիվներ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:

Արագ դրամական փոխանցման ո՞ր համակարգերն են գործում բանկում:
Բանկում կարող եք արագ դրամական փոխանցումներ կատարել Moneytun, Telcell Transfer, МoneyGram, Unistream, Ria, Sigue Money Transfer, Intel Express, Converse Transfer համակարգերով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Փոխանցումներ» բաժնում:

Ո՞ր մասնաճյուղերում են առկա անհատական պահատուփեր:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի կայքի «Պահատեղերի վարձակալություն» բաժնում:

Ինչպե՞ս կարող եմ աշխատանքի անցնել IDBank-ում:
IDBank-ում առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ Բանկի կայքի «Կարիերա» բաժնում:

Ինչպե՞ս կարող եմ սպասարկվել առանց հերթի։
Դուք կարող եք սպասարկվել առանց հերթի` Ձեզ հարմար օրը և հարմար ժամին: Անհրաժեշտ է պարզապես առցանց գրանցվել` ներբեռնելով Earlyone հավելվածը հետևյալ հղումներից` Android - goo.gl/POUHda; iOS - goo.gl/Na0X0Y:
Գրանցման համար կարող եք ուղղորդվել տեսահոլովակում ներկայացված քայլերով:


Հնարավո՞ր է արդյոք անհաշիվ փոխանցում ստանալ առանց Բանկ այցելելու։
Անհաշիվ փոխանցումը կարող եք ստանալ առանց Բանկ այցելելու, զանգահարելով հեռախոսազանգերի կենտրոն (+37410)593333 , (+37460) 273333 հեռախոսահամարներով, եթե դուք Բանկում ունեք վճարային քարտ։

Ովքե՞ր են Բանկի բաժնետերերը։

Բանկի բաժնետերերի մասին տեղեկատվությունը կարող եք տեսնել Բանկի կայքի «Նշանակալից մասնակիցներ» բաժնում

Ի՞նչ առավելություններ ունեն մշտական հաճախորդները։
Նոր բաժնետիրոջ գալուց հետո Բանկն ընտրել է արդիականացման և թվայնացման ճանապարհը, որը ենթադրում էր ոչ միայն ներքին փոփոխություններ՝ սպասարկման որակի բարելավում, հարմարավետ ծառայությունների ներդրում, այլ նաևարտաքին փոփոխություն․ Բանկի անվանումը և նոր ապրանքային նշանը խորհրդանշում են մարդու յուրահատկությունը՝ մատնահետքի պատկերման միջոցով, և շեշտադրում են Բանկի կողմից անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին։

Եկամուտների ծագման աղբյուրի մեջ մասնավոր աշխատանք նշելու դեպքում, արդյոք խնդիրներ չե՞ն առաջանա հարկային մարմինների հետ։
Ոչ, այդ տեղեկատվությունը հանդիսանում է բանկային գաղտնիք և չի տրամադրվում հարկային մարմիններին։

Իրավաբանական անձը, ԱՁ-ն ՀՀ տարածքում ո՞ր դեպքերում և ու՞մ կարող է արտարժութային փոխանցումներ կատարել։
Տվյալ ինֆորմացիան ներկայացված է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում։


Ֆիզիկական անձը ՀՀ տարածքում ո՞ր դեպքերում և ու՞մ (ֆիզիկական, իրավաբանական, ԱՁ) կարող է արտարժութային փոխանցումներ կատարել։
Ֆիզիկական անձը կարող է կատարել արտարժութային փոխանցումներ մեկ այլ ֆիզիկական անձի` ՀՀ տարածքում։

Ո՞ր գործարքների մասին տեղեկատվությունն է ուղարկվում ՀՀ ԿԲ։
ՀՀ ԿԲ են ուղարկվում ՀՀ ԿԲ կողմից հաստատված պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տեղեկությունները։

Ո՞ր փաստաթղթերն են համարվում անձ հաստատող փաստաթուղթ։ 
Անձը հաստատող փաստաթղթերը սահմանված են ՀՀ կառավարության 22 դեկտեմբերի 1999 թվականի N 767 որոշմամբ։ 


Ի՞նչ տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի և նրա բաժնետերերի մասին, ո՞ր տեղեկատվությունն է վճարովի, ի՞նչ ժամկետներում կարելի է այն ստանալ և ի՞նչպես։
Բանկի բաժնետերերի մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ անվճար Բանկի կայքի «Նշանակալից մասնակիցներ» բաժնում։

էջը թարմացվել է 11.04.2019 16:55
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: