ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջոցառումներ

     

Հայտարարություն

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն (այսուհետ `Բանկ) հավատարիմ է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի (այսուհետ` ՓԼ/ԱՖ) ամենաբարձր չափանիշներին:
Բանկը հիմնել է ՓԼ/ԱՖ քաղաքականություն (այսուհետ ` Քաղաքականություն), որի հիմնական նպատակներն են.

  • Կանխարգել բանկի, որպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման գործիքի օգտագործումը,
  • Բանկի գործարար համբավի և նրա հաճախորդների պաշտպանությունը,
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հնարավոր ռիսկերի մեղմացումը:

Քաղաքականությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության 26.05.2008 թ. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետու անձանց նկատմամբ նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգ», այլ օրենքների ու իրավական ակտերի վրա:
Բանկը նշանակել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի պատասխանատու, ով պատասխանատու է ՓԼ/ԱՖ-ի համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի մշակման և իրականացման համար:
ՓԼ/ԱՖ-ի աշխատակիցն իրավունք ունի գործարքը կամ գործարար հարաբերությունները որակել որպես կասկածելի, դադարեցնել կամ մերժել գործարքը կամ գործարար հարաբերությունը, ինչպես նաև որոշում կայացնել ահաբեկչության մեջ ներառված անձանց գույքի սառեցման վերաբերյալ:
Քաղաքականությունը ներառում է, բայց չի սահմանափակվում.

  • Ռիսկի վրա հիմնված մոտեցման կիրառում,  
  • Հաճախորդների ռիսկայնության որոշում ըստ երկրների, աշխարհագրական տարածքների, ապրանքների, ծառայությունների, գործարքների,
  • Հաճախորդների ուսումնասիրություն,
  • Հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն, «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի կիրառում (ներառյալ շահառուների և լիազորված անձանց նույնականացում),
  • Բարձր ռիսկային հաճախորդների հավելյալ ուսումնասիրություն,
  • Նույնականացման և պատշաճ ուսումնասիրության տվյալների պահպանում,
  • Էմբարգո քաղաքականություն,
  • Գործարքների մոնիտորինգ,
  • Կասկածելի գործարքների բացահայտում,
  • Պարտադիր և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկին,
  • Աշխատակիցների ՓԼ/ԱՖ վերապատրաստում,
  • Բանկը կեղծ կամ մտացածին անուններով հաշիվներ չի բացում և չի սպասարկում,
  • Բանկը չի բացում հաշիվներ միայն թվային, տառային կամ այլ պայմանական նշաններով արտահայտված,
  • Բանկը չի սպասարկում ըստ ներկայացման արժեթղթեր,
  • Բանկը արգելափակում է գործարքի իրականացումը, երբ հաճախորդը չի տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերը, երբ առկա է համընկնություն կամ հավանականություն հաճախորդի` ահաբեկիչների ցանկերում և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված լինելու մասին:

էջը թարմացվել է 08.06.2018 09:17
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: