Chat with us, powered by IDBank

Վիրտուալ ՊՈՍ (vPOS)

3 ամիս անվճար տեղադրում Ձեր կայքում
Սկսե՛ք զարգացնել Ձեր բիզնեսը IDBank-ի հետ


IDBank-ն առաջարկում է Ձեր բիզնեսը տեղափոխել առցանց հարթակ` առավել շահավետ պայմաններով օգտվելով ինտերնետ էքվայրինգի նոր արտոնություններից։
Տերմինալի ակտիվացման օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում կատարված գործարքներից որևէ միջնորդավճար չի գանձվի՝ անկախ օգտագործված քարտի տեսակից։ Նշված ժամկետի ավարտից հետո Բանկը կկիրառի անհատական մատչելի սակագներ՝ կախված Ձեր բիզնեսի շրջանառությունից։
Վճարային քարտերով առցանց գնումներ իրականացնելու համար անհրաժեշտ է տեղադրել IDBank-ի vPOS տերմինալը Ձեր կայքում կամ հավելվածում՝ թողնելով Ձեր հայտը։

  • ՎՊՈՍ տերմինալի ՍԱԿԱԳԻՆ

    առաջին 3 ամիսների համար ԱՆՎՃԱՐ
  • IDBank-ի քարտերի համար

    սկսած 1%-ից
  • ԱրՔա համակարգի բանկերի քարտերի համար

    սկսած 1․8%-ից
  • Միջազգային քարտերի համար

    սկսած 2.5%-ից

Ի՞նչ է vPOS-ը և ի՞նչ առավելություններ ունի այն

Սկսած այն պահից, երբ բիզնեսն ու գնումները տեղափոխվեցին առցանց հարթակ, վիրտուալ վճարային համակարգերի ստեղծումը դարձավ կենսական անհրաժեշտություն բիզնեսի համար։
Այսպես՝ vPOS-ը (virtual point of sale) վիրտուալ վճարային համակարգ է, որը հնարավորություն է տալիս ապահով և արագ կատարել ու ստանալ վճարումներ։ Այն հարմարավետ է ոչ միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների, այլև նրանց հաճախորդների համար, քանի որ երկու կողմին էլ զերծ է պահում կանխիկի հետ շփումներից։ Այս համակարգը հեշտությամբ տեղադրվում է Ձեր առցանց խանութի կայքում և/կամ բջջային հավելվածում․ IDBank-ն, ի դեպ, անվճար տրամադրում է տերմինալի տեղադրման համար անհրաժեշտ կարգավորումները։

vPOS տերմինալով վճարելիս Ձեր հաճախորդներն օգտվում են պարզ ինտերֆեյսից և առանց ավելորդ ջանքերի առցանց գնումներ կատարում Ձեր կայքում կամ հավելվածում։

Դիմել հիմա

էջը թարմացվել է 23.09.2020 08:27

Վիրտուալ ՊՈՍ (vPOS)

3 ամիս անվճար տեղադրում Ձեր կայքում

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Սկսած 2020թ. մայիսի 08-ից «ԱյԴի Բանկ» ՓԲԸ համակարգում գործարկում է Ակցիա, առևտրի/սպասարկման կետերում (այսուհետ` Ընկերություն) Վիրտուալ ՊՈՍ (այսուհետ` ՎՊՈՍ) տերմինալի տեղադրման և սպասարկման համար` հետևյալ պայմաններով`

1. ՎՊՈՍ տերմինալի ակտիվացման օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում կատարված գործարքներից, անկախ օգտագործված քարտի տեսակից, միջնորդավճարներ չեն գանձվում:
2. ՎՊՈՍ տերմինալի ակտիվացման 4-րդ ամսվանից սկսած ՎՊՈՍ տերմինալով կատարված գործարքների նկատմամբ կիրառվում են ՊՈՍ տերմինալների տեղադրման և դրանցով գործարքների իրականացման համար Հաճախորդի հետ կնքված Պայմանագրով սահմանված սակագները:

ՎՊՈՍ տերմինալի տեղադրման համար Ընկերությունը կարող է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնել համապատասխան դիմումը և կնքել Պայմանագիրը:

ՎՊՈՍ տերմինալի տեղադրման ծառայությունից օգտվելու համար Ընկերությունը Բանկում բացում է բանկային հաշիվ համաձայն Բանկում գործող սակագների, որոնց կարող եք ծանոթանալ հղումով:

Բանկային հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով:

Մասնաճյուղերին և նրանց գործունեության հասցեներին կարող եք ծանոթանալ հղումով:

Ընկերության կայքում Վճարային քարտերով վճարումներն Ընկերությունն իրականացնում է Բանկի միջոցով:

Բանկի կողմից տրամադրված ՎՊՈՍ տերմինալի միջոցով կարող են իրականացվել գործարքներ Visa, MasterCard կամ ArCa վճարային համակարգերի վճարային քարտերով:

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2020 թվականի ապրիլի 23-ի N 154-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2020 թվականի մայիսի 08-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի ինտերնետային կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 հեռախոսահամարներով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ


էջը թարմացվել է 25.06.2020 15:04

ՎՊՈՍ տերմինալի տեղադրման ծառայությունից օգտվելու համար Ընկերությունը Բանկում բացում է բանկային հաշիվ համաձայն Բանկում գործող սակագների, որոնց կարող եք ծանոթանալ հղումով:

Բանկային հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալհղումով:

էջը թարմացվել է 03.07.2020 14:12
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: