Chat with us, powered by IDBank
Փաթեթ START Սկսե՛ք զարգացնել Ձեր բիզնեսը մեզ հետ

Փաթեթ "START"

Սկսե՛ք զարգացնել Ձեր բիզնեսը մեզ հետ


Ստացեք բանկային ծառայությունների հիմնական փաթեթը` առանց թաքնված վճարների։ Օվերդրաֆտի հնարավորություն` 500.000 ՀՀ դրամի չափով, տարեկան փաստացի 1 -1․2% տոկոսադրույքով, 24 ամիս ժամկետով, օնլայն հայտի հնարավորություն և ամենակարևորը՝ այլ միջնորդավճարներ առկա չեն։
  • Անվճար բանկային հաշիվ

    ստանալ և կատարել փոխանցումներ
    բոլոր ուղղություններով
  • Անվճար օնլայն բանկինգ համակարգ

    տնօրինել Ձեր հաշիվներն
    առանց Բանկ այցելելու
  • Visa Business վճարային քարտ

    24/7 հասանելիություն Ձեր գումարներին
  • Քարտի սակագին

    առաջին 3 ամիսների համար ԱՆՎՃԱՐ
 
էջը թարմացվել է 15.11.2019 12:48

Փաթեթ "START"

«START»  փաթեթի մեջ ներառվող ծառայությունները և սակագները

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 438-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի հոկտեմբերի 09-ից

  Մատուցվող ծառայության անվանումը  Սակագին
1 Բանկային հաշիվ
1.1 Բացում անվճար
1.2 Բանկային հաշվի այլ պայմաններ համաձայն Բանկում գործող սակագների
2 Բանկ-հաճախորդ համակարգին միացում
2.1 Հաշիվների դիտման իրավասություն անվճար
2.2 Գործարքներ կատարելու իրավասություն անվճար
3 Visa Business վճարային քարտ համաձայն Visa businnes վճարային քարտի տեղեկատվական ամփոփագրի, բացառությամբ քարտի սպասարկման վճարի, որը կազմում է ամսական 15,000 ՀՀ դրամ` սկսած 4-րդ ամսից (քարտի տարեկան սպասարկման վճար չի գանձվում)*
*Իդրամ ՍՊԸ համագործակցության շրջանակներում անհպում վճարում ընդունող գործընկերների ցանկում ներառվելու դեպքում քարտի ամսական սպասարկման վճարը կկազմի 12,000 ՀՀ դրամ` 15,000-ի փոխարեն 
Հաճախորդի ցանկությամբ կարող է տրամադրվել նաև օվերդրաֆտ  Համաձայն հավելված 2-ի

Հավելված 2
Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 438-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի հոկտեմբերի 09-ից

«Start» փաթեթից օգտվող հաճախորդներին տրամադրվող օվերդրաֆտի 
Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի ինտերնետային կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 հեռախոսահամարներով։
Հաճախորդ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ և Անհատ ձեռնարկատեր
Նպատակ Շրջանառու միջոցների համալրում
Արժույթ ՀՀ դրամ
Նվազագույն/առավելագույն գումար 500,000
Նվազագույն/առավելագույն ժամկետ 24 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք 1%
Տարեկան փաստացի տոկոսադրույք սկսած 1%
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Սպասարկման ամսական վճար Չի սահմանվում 
Վարկային հայտի ուսումնասիրության վճար Չի սահմանվում 
Տրամադրման միջնորդավճար Չի սահմանվում 
Օվերդրաֆտի տրամադրման եղանակ Անկանխիկ` հաճախորդի բանկային հաշվին (ընթացիկ հաշիվ, քարտային հաշիվ) 
Օվերդրաֆտի գումարի և տոկոսագումարների մարման հաճախականություն* Հաճախորդը օրացուցային ամսվա ընթացքում առնվազն մեկ օրով պետք է մարի օվերդրաֆտի գումարն ամբողջությամբ (առնվազն մեկ օր չունենա օվերդրաֆտի օգտագործված մաս)
Տոկոսագումարների մարում` բանկային հաշվին դրամական միջոցներ մուտքագրելու միջոցով` յուրաքանչյուր մուտքից` հաշվեգրված տոկոսագումարի չափով: Օրացուցային ամսվա ընթացքում բանկային հաշվի մուտքերի բացակայության կամ անբավարար մուտքների դեպքում`  նախորդ օրացուցային ամսվա վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսագումարների մարում` հաջորդ ամսվա 1-5-ը ընկած ժամանակահատվածում:
Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) 12 ամիս
Վարկառուին ներկայացվող պահանջներ ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց վարկառուի դեպքում, վերջինիս տարիքը օվերդրաֆտի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ 1. Նվազագույնը 6 ամսվա վարկային պատմության առկայություն` հայտի ներկայացմանը նախորդող 36 ամիսների ընթացքում,
2. Օվերդրաֆտի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն,
3. Հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում հանրագումարային 30-ից ավել ժամկետանց օրերի բացակայություն
Ապահովվածություն Վարկարժանության գնահատական
Տույժեր, տուգանքներ Ժամկետանց օվերդրաֆտի գումարի տույժ` օրական  0.1%
Ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական  0.1%
Օվերդրաֆտի պայմանագրի վաղաժամկետ խզման տույժ` չի սահմանվում
Հայտի ընդունման և ձևակերպման վայր Բանկի տարածքից դուրս, Բանկի մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ
Տրամադրման դրական գործոններ  1) դրական վարկային պատմություն,
2) կայուն դրամական հոսքեր,
3) բարի համբավ,
4) այլ գործոններ
Մերժման գործոններ  1) բացասական վարկային պատմություն,
2) Ֆինանսական ոչ բավարար վիճակ,
3) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,
4) այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում օվերդրաֆտի վերադարձելիությունը,
5) այլ գործոններ
Որոշման կայացման առավելագույն ժամկետ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օր
Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ** 1 աշխատանքային օր
Որոշման վավերականության ժամկետ*** 30 աշխատանքային օր
Որոշման վերահաստատման ժամկետ Որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով
Օվերդրաֆտը տրամադրելու ժամկետ Որոշման կայացումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օր
*Հաճախորդի կողմից օվերդրաֆտի գումարի և տոկոսագումարների մարումների հաճախականությունը չպահպանելու դեպքում օրացուցային ամսվա վերջին օրվա դրությամբ օվերդրաֆտի օգտագործված մասը  6-րդ օրացուցային օրը կհամարվի ժամկետանց, եթե հաճախորդը մինչև 5-րդ օրացուցային օրը ներառյալ չի կատարել իր պարտավորությունները։ 
**Բանկը օվերդրաֆտի տրամադրան վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտորնային փոստի միջոցով: 
*** Բանկը իրավասու է հրաժարվել օվերդրաֆտը տրամադրելուց, եթե փոփոխվել են օվերդրաֆտի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. ՀՀ օրենսդրությանը համաձայն գերփոքր ձեռնարկություն հանդիսացող հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած օվերդրաֆտի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։ Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։ Հաճախորդն իրավունք ունի նաև վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ: 

2. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա օվերդրաֆտը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: 

3. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղումով՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց: 

4.Օվերդրաֆտի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում հաճախորդի դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը  Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդն իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։

5. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։

6. վարկառուն կարող է զրկվել  գույքի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի օվերդրաֆտի պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները

7. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:

8. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, օվերդրաֆտի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և  վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։

9. Բանկի և ՀՀ օրենսդրության համաձայն գերփոքր ձեռնարկություն հանդիսացող վարկառուի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով),  հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58-24-21:  Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:

10. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։

11. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։

12. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։

13. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր։

14. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։

15. Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է Բանկ-հաճախորդ առցանց համակարգի միջոցով, որի սպասարկման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով` «Սակագների տեղեկատվական ամփոփագիր»։

Իրավաբանական անձանց համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ*

Նախքան ֆինանսական վերլուծության իրականացումը

1. Պետական միասնական գրանցամատյանից քաղվածք (տրամադրված ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից (կանոնադրության հաստատված պատճենը (բոլոր փոփոխություններով և լրացումներով՝ հաստատված ընկերության կողմից ), բաժնետիրական ընկերությունների դեպքում` քաղվածք Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ-ից

2. Հարկային պետական ծառայություն ներկայացվող վերջին մեկ տարվա հաշվետվությունները (Բանկի պահանջով)

3. Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության

Վարկային հայտի հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր

1. Ընկերության իրավասու մարմնի ընդհանուր ժողով, հիմնադիր որոշումը «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի նկատմամբ  վարկային պարտավորություն ստանձնելու վերաբերյալ կամ Ընկերության ակտիվների կազմի վերաբերյալ տեղեկանք,

2. Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության

Անհատ ձեռնարկատերերի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ*

Նախքան ֆինանսական վերլուծության իրականացումը


1. Անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի կամ անձնագիրը փոխարինող փաստաթղթի, սոցիալական քարտի բնօրինակ,

2. Պետական միասնական գրանցամատյանից քաղվածք (տրամադրված ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից,

3. Հարկային պետական ծառայություն ներկայացվող վերջին մեկ տարվա հաշվետվությունները (Բանկի պահանջով)

4. Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության


* այն փաստաթղթերը, որոնք հնարավոր է ստանալ Բանկի համար հասանելի տիրույթներից, չեն պահանջվում հաճախորդից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՄՂԻՑ

էջը թարմացվել է 15.11.2019 12:47

«Start» փաթեթից օգտվող հաճախորդներին տրամադրվող օվերդրաֆտ ստանալու համար անհրաժեշտ է բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

Իրավաբանական անձանց համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ*

Նախքան ֆինանսական վերլուծության իրականացումը

1. Պետական միասնական գրանցամատյանից քաղվածք (տրամադրված ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից (կանոնադրության հաստատված պատճենը (բոլոր փոփոխություններով և լրացումներով՝ հաստատված ընկերության կողմից ), բաժնետիրական ընկերությունների դեպքում` քաղվածք Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ-ից

2. Հարկային պետական ծառայություն ներկայացվող վերջին մեկ տարվա հաշվետվությունները (Բանկի պահանջով)

3. Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության

Վարկային հայտի հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր

1. Ընկերության իրավասու մարմնի ընդհանուր ժողով, հիմնադիր որոշումը «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի նկատմամբ վարկային պարտավորություն ստանձնելու վերաբերյալ կամ Ընկերության ակտիվների կազմի վերաբերյալ տեղեկանք,

2. Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության

Անհատ ձեռնարկատերերի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ*

Նախքան ֆինանսական վերլուծության իրականացումը


1. Անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի կամ անձնագիրը փոխարինող փաստաթղթի, սոցիալական քարտի բնօրինակ,

2. Պետական միասնական գրանցամատյանից քաղվածք (տրամադրված ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից,

3. Հարկային պետական ծառայություն ներկայացվող վերջին մեկ տարվա հաշվետվությունները (Բանկի պահանջով)

4. Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության


* այն փաստաթղթերը, որոնք հնարավոր է ստանալ Բանկի համար հասանելի տիրույթներից, չեն պահանջվում հաճախորդից:

էջը թարմացվել է 10.10.2019 15:56
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: