Chat with us, powered by IDBank

Փաթեթ IDBusiness Shoppy Overdraft

Ծառայությունների փաթեթ` նախատեսված «Իդրամ» ՍՊԸ՝ անհպում վճարում ընդունող գործընկերների համար

Արագ և շահավետ պայմաններով ստացեք ՝       
  • Օվերդրաֆտ
    մինչև 50 մլն ՀՀ դրամ
  • Visa Business վճարային քարտ
    քարտի գործողության  առաջին տարվա համար անվճար
  • AMD բանկային հաշիվ
    անվճար
  • Բանկ-Հաճախորդ համակարգի միացում՝ հաշիվների դիտման և գործարքներ կատարելու իրավասություն
    անվճար 

էջը թարմացվել է 04.11.2020 12:22

Փաթեթ  IDBusiness Shoppy Overdraft 

IDBusiness Shoppy Overdraft փաթեթի մեջ ներառվող ծառայությունները և սակագները
 
Հավելված 1
Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2020 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 400 -Լ որոշմամբ
Գործում է սկսած 2020 թվականի նոյեմբերի 04-ից

Մատուցվող ծառայության անվանումը  Սակագին
1. Օվերդրաֆտի տրամադրում մինչև 50 մլն ՀՀ դրամ համաձայն Օվերդրաֆտի Տեղեկատվական ամփոփագրի
2. Բանկային հաշիվ
2.1 բացում մեկ բանկային հաշիվ ՀՀ դրամով` անվճար
2.2 բանկային հաշվի այլ պայմաններ Համաձայն Բանկային հաշիվների, փոխանցումների և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից մատուցվող այլ ծառայությունների սակագների Տեղեկատվական ամփոփագրի` հետևյալ հղումով՝  https://www.idbank.am/upload/iblock/a0a/a0ab667301c07328d7a29500e9e0940f.pdf
3. Բանկ-հաճախորդ համակարգին միացում
3.1 հաշիվների դիտման իրավասություն անվճար
3.2 գործարքներ կատարելու իրավասություն անվճար
3.3 այլ պայմաններ Համաձայն Բանկային հաշիվների, փոխանցումների և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից մատուցվող այլ ծառայությունների սակագների Տեղեկատվական ամփոփագրի` հետևյալ հղումով՝ https://www.idbank.am/upload/iblock/a0a/a0ab667301c07328d7a29500e9e0940f.pdf
4. Visa Business վճարային քարտ Համաձայն Visa Businnes վճարային քարտի տեղեկատվական ամփոփագրի` հետևյալ հղումով`https://www.idbank.am/business/business-visa/#2129
բացառությամբ քարտի սպասարկման վճարի, որը չի սահմանվում քարտի գործողության  առաջին տարվա համար 
Փաթեթում ընդգրկված ծառայությունները հաճախորդին տրամադրվում են 1-5 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Օվերդրաֆտի, որը տրամադրում է Օվերդրաֆտի տեղեկատվական ամփոփագրով նախատեսված ժամկետներում։

Հավելված 2 
Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2020 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 400 -Լ որոշմամբ
Գործում է սկսած 2020 թվականի նոյեմբերի 04- ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։ 
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի ինտերնետային կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 հեռախոսահամարներով։

IDBusiness Shoppy Overdraft փաթեթի շրջանակում Oվերդրաֆտի տրամադրման
տեղեկատվական ամփոփագիր
1․ Հաճախորդ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ և Անհատ ձեռնարկատեր («Իդրամ» ՍՊԸ՝ անհպում վճարում ընդունող գործընկեր)
2․ Նպատակ Շրջանառու միջոցների համալրման նպատակով Visa Business վճարային քարտով տրամադրվող օվերդրաֆտ
3․ Արժույթ ՀՀ դրամ
4․ Նվազագույն գումար 1,000,000
5․ Առավելագույն գումար 50,000,000
6․ Նվազագույն ժամկետ 6 ամիս
7․ Առավելագույն ժամկետ 36 ամիս
8․ Տարեկան անվանական տոկոսադրույք* Սկսած 16%
9․ Տարեկան փաստացի տոկոսադրույք 17.1-18.5%
10․ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ։
11․ Սպասարկման ամսական վճար Չի սահմանվում
12․ Վարկային հայտի ուսումնասիրության վճար Չի սահմանվում 
13․ Տրամադրման միջնորդավճար Չի սահմանվում
14․ Օվերդրաֆտի գումարի և տոկոսագումարների մարումներ
 Ամենամսյա պարտադիր մուտք քարտային հաշվին նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ օգտագործված օվերդրաֆտի գումարի 20 %-ի և կուտակված տոկոսագումարների հանրագումարի չափով` մինչև ընթացիկ ամսվա 15-ը, իսկ օվերդրաֆտի ամբողջական գումարի մարումը` ժամկետի վերջում:
Տոկոսագումարների մարումն իրականացվում է քարտային հաշվին դրամական միջոցներ մուտքագրելու միջոցով` յուրաքանչյուր մուտքից` հաշվեգրված տոկոսագումարի չափով:
Ընդ որում, առանձին դեպքերում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ նախորդ ամսվա ընթացքում օվերդրաֆտի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, Բանկ-Հաճախորդ համակարգի միջոցով ներբանկային և միջբանկային փոխանցումների ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) տոկոսներ կարող են  չհաշվարկվել, եթե հաճախորդը նշված եղանակով օվերդրաֆտի օգտագործված մասի մարումը կատարի հաջորդ ամսվա մինչև 15-ը ընկած ժամանակահատվածում:
15․ Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) 6 ամիս
16․ Visa Business վճարային քարտի տրամադրում Համաձայն Բանկում գործող սակագների (բացառությամբ քարտային հաշվի տարեկան սպասարկման վճարի, որը չի սահմանվում քարտի գործողության առաջին տարվա համար): Վճարային քարտի տրամադրման սակագները ներկայացված են հետևյալ հղումով՝ Visa Business վճարային քարտի տեղեկատվական ամփոփագիր
17․ Վարկառուին ներկայացվող այլ պահանջներ ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց տարիքը օվերդրաֆտի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
18․ Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ 1. Օվերդրաֆտի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն
2. Հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում հանրագումարային 30-ից ավել ժամկետանց օրերի բացակայություն
19․ Ապահովվածություն • Վարկարժանության գնահատական
• Անշարժ գույք
• Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/
• Տրանսպորտային միջոցներ
• Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ
• Դեբիտորական պարտքի իրավունք
• Ֆինանսական հոսքեր (ապագա դրամական հոսքեր)
• Երաշխիքներ, երաշխավորություններ
• Դրամական միջոցներ
• Թանկարժեք մետաղներ (իրեր)**
• Բաժնեմասեր
• Արժեթղթեր
• Իրավունքի գրավ
• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք
20․ Վարկ/գրավ (գրավի գնահատված իրացվելի արժեք) հարաբերակցություն Բանկի իրավասու մարմնի որոշմամբ` առավելագույնը`  50-100%` կախված գրավի տեսակից (գույքային գրավով ապահովված վարկերի դեպքում): Բանկի իրավասու մարմնի որոշմամբ վարկը կարող է տրամադրվել նաև առանց գույքային գրավի ապահովման կամ միաժամանակ` գույքային գրավի և այլ ապահովմամբ (երաշխավորություն, ապագա դրամական հոսքեր, գույքային իրավունք և այլն):
21․ Գրավի առարկայի ապահովագրություն Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն` վարկի մնացորդից կամ գույքի գնահատված շուկայական/իրացվելի արժեքից
22․ Բանկային հաշվի բացում և սպասարկում ՀՀ դրամով մեկ բանկային հաշիվը բացվում է անվճար, մնացած պայմանները`
համաձայն Բանկում գործող սակագների, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով 
23․ Տույժեր, տուգանքներ ժամկետանց օվերդրաֆտի գումարի տույժ` օրական  0.1%
ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1%
վաղաժամկետ մարման տույժ` չի սահմանվում
24․ Հայտի ընդունման և օվերդրաֆտի ձևակերպման վայր Բանկի բոլոր մասնաճյուղեր
25․ Տրամադրման դրական գործոններ  1) Դրական վարկային պատմություն,
2) Վարկարժանության դրական գնահատական
3)Ֆինանսական բավարար վիճակ,
4)  Բարի համբավ
5) Այլ գործոններ
26․ Մերժման գործոններ  1) Բացասական վարկային պատմություն
2) Վարկարժանության բացասական գնահատական,
3) ՓԼ/ԱՖ ոլորտ առկա սահմանափակումները,
4) Ֆինանսական ոչ բավարար վիճակ
5) Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում
6) Այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը
7) Այլ գործոններ
27․ Որոշման կայացման առավելագույն ժամկետ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օր
28․ Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ*** 1 աշխատանքային օր
29․ Որոշման վավերականության ժամկետ**** 30 աշխատանքային օր
30․ Որոշման վերահաստատման ժամկետ**** Առավելագույնը 2 անգամ` վերահաստատման օրվա դրությամբ գործող օվերդրաֆտի տրամադրման պայմաններով
31․ Օվերդրաֆտը տրամադրելու ժամկետ Օվերդրաֆտի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր, եթե հաճախորդը օվերդրաֆտը ավելի ուշ ստանալու ցանկություն չի հայտնել` պահպանելով 28-րդ կետում նշված ժամկետը 
* Բանկն իրավասու փոփոխել օվերդրաֆտի տոկոսադրույքը` այն բարձրացնելով մինչև 2 տոկոսային կետ, եթե չի կնքվել/դադարել է Վարկառուի և Իդրամ ՍՊԸ հետ անհպում վճարում ընդունելու վերաբերյալ պայմանագիրը/համագործակցությունը 
**Ոսկյա իրերի գնահատումն իրականացվում է համաձայն բանկում գործող սակագների:
*** Բանկը վարկի տրամադրման վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 
****Բանկը իրավասու է հրաժարվել վարկը տրամադրելուց, եթե փոփոխվել են վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն):
Գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ
 Ապահովագրական ընկերությունների ցանկ:

Ընդհանուր դրույթներ 

1. ՀՀ օրենսդրությանը համաձայն գերփոքր ձեռնարկություն հանդիսացող հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։ Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։ Հաճախորդն իրավունք ունի նաև վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ: 
2. Անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։
3. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
4. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: 
5. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղումով՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց: 
6. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը  Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդն իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
7. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
8. Վարկառուն կարող է զրկվել  գույքի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
9. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
10. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձմանն ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և  վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։ 
11. Բանկի և ՀՀ օրենսդրության համաձայն գերփոքր ձեռնարկություն հանդիսացող վարկառուի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով),  հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58-24-21:  Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
12. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
13. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
14. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
15. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր
16. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
17. Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է Բանկ-հաճախորդ առցանց համակարգի միջոցով, որի սպասարկման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով` «Սակագների տեղեկատվական ամփոփագիր»

հավելված 3
 Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2020 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 400 -Լ որոշմամբ
Գործում է սկսած 2020 թվականի նոյեմբերի 04- ից

Իրավաբանական անձանց համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Նախքան ֆինանսական վերլուծության իրականացումը՝ 

1. Վարկառուի պետական գրանցման վկայականի պատճենը (ներդիրներով) և հարկային կոդի (ՀՎՀՀ) պատճենը, կանոնադրության պատճենը (բոլոր փոփոխություններով և լրացումներով, ընկերության կողմից հաստատված),
2. գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենը,
3. իրավաբանական անձի մասնակիցների, տնօրենի անձնագրերի պատճենները (իրավաբանական անձ մասնակիցների դեպքում պետական գրանցման վկայականի, կանոնադրության և հարկային կոդի պատճենները),
4. հարկային պետական ծառայություն ներկայացվող վերջին մեկ տարվա հաշվետվությունները (պարտադիր),
5. որպես գրավ առաջարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները,
6. գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, սերտիֆիկատների և այլ փաստաթղթերի պատճենները,
7. Բանկի համար ընդունելի ֆորմատով/տեսքով ներքին և հրապարակված ֆինանսական ամփոփ հաշվետվություններ, կազմակերպության առկա Հաշվեկշռային, Եկամուտ -Ծախսերի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ, վերլուծական ժամանակահատվածի պատկեր ստանալու համար:
Ուշադրություն`
Այն փաստաթղթերը, որոնք հնարավոր է ստանալ Բանկի համար հասանելի տիրույթներից, չեն պահանջվում հաճախորդից:
Վերը նշված փաստաթղթերը հաճախորդը ներկայացնում է ըստ Բանկի պահանջի, բացառությամբ 4-րդ կետում նշված փաստաթղթի:

Վարկային հայտի հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր

1. Տեղեկանք Պետ. Ռեգիստրից կամ այլ իրավասու մարմնից իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունների, մասնակիցների և գործադիր մարմնի վերաբերյալ,
2. տեղեկանք Հարկային պետական ծառայությունից բյուջեի և սոցապ հիմնադրամի նկատմամբ պարտքերի վերաբերյալ ( Բանկի պահանջով),
3. գրավադրվող գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը (սեփականության հիմքերով),
4. գրավատու ֆիզիկական անձի անձնագրի, սոցիալական քարտի, ամուսնության վկայականի (առկայության դեպքում), կնոջ/ամուսնու անձնագրերի պատճենները,
5. գրավատու իրավաբանական անձի կանոնադրության, պետական գրանցման վկայականի,  հարկային կոդի պատճենները, ընկերության իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադնելու վերաբերյալ (ինչպես նաև տեղեկանք Պետ. Ռեգիստրից կամ այլ իրավասու մարմնից իրավաբանական անձի մասնակիցների և գործադիր մարմնի վերաբերյալ),
6.  իրավասու մարմնի կողմից գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք,
7. ընկերության իրավասու մարմնի ընդհանուր ժողով, հիմնադիր որոշումը «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ից վարկ վերցնելու և գույքը գրավադնելու վերաբերյալ,
8. Բանկի համար ընդունելի համապատասխան ընկերությունների կողմից կազմված գրավադրվելիք/գրավադրված գույքի գնահատման ակտ:
Ուշադրություն`
Այն փաստաթղթերը, որոնք հնարավոր է ստանալ Բանկի համար հասանելի տիրույթներից չեն պահանջվում հաճախորդից:
Վերը նշված փաստաթղթերը հաճախորդը ներկայացնում է ըստ Բանկի պահանջի: 

Անհատ ձեռնարկատերերի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Նախքան ֆինանսական վերլուծության իրականացումը

1. Անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի կամ անձնագիրը փոխարինող փաստաթղթի, սոցիալական քարտի պատճենները,
2. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը (ներդիրներով)  և հարկային կոդի (ՀՎՀՀ) պատճենը,
3. գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, սերտիֆիկատների և այլ փաստաթղթերի պատճենները,
4. գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները,
5. հարկային պետական ծառայություն ներկայացվող վերջին մեկ տարվա հաշվետվությունները (պարտադիր),
6. որպես գրավ առաջարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, 
7. Բանկի համար ընդունելի ֆորմատով/տեսքով ներքին և հրապարակված ֆինանսական ամփոփ հաշվետվություններ, կազմակերպության առկա Հաշվեկշռային, Եկամուտ-Ծախսերի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ, վերլուծական ժամանակահատվածի պատկեր ստանալու համար: 
Ուշադրություն`
Այն փաստաթղթերը, որոնք հնարավոր է ստանալ Բանկի համար հասանելի տիրույթներից չեն պահանջվում հաճախորդից:
Վերը նշված փաստաթղթերը հաճախորդը ներկայացնում է ըստ Բանկի պահանջի, բացառությամբ 5-րդ կետում նշված փաստաթղթի:

Վարկային հայտի հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր

1. Գրավադրվող գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը (սեփականության հիմքերով),
2. գրավատու ֆիզիկական անձի անձնագրի, սոցիալական քարտի, ամուսնության վկայականի (առկայության դեպքում), կնոջ/ամուսնու անձնագրերի պատճենները,
3. գրավատու իրավաբանական անձի կանոնադրության, պետական գրանցման վկայականի,  հարկային կոդի պատճենները, ընկերության իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադնելու վերաբերյալ (ինչպես նաև տեղեկանք Պետ. Ռեգիստրից կամ այլ իրավասու մարմնից իրավաբանական անձի մասնակիցների և գործադիր մարմնի վերաբերյալ),
4.  իրավասու մարմնի կողմից գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք,
5. տեղեկանք Հարկային պետական ծառայությունից բյուջեի և սոցապ հիմնադրամի նկատմամբ պարտքերի վերաբերյալ ( Բանկի պահանջով),
6. Բանկի համար ընդունելի համապատասխան ընկերությունների կողմից կազմված գրավադրվելիք/գրավադրված գույքի գնահատման ակտ:
Ուշադրություն`
Այն փաստաթղթերը, որոնք հնարավոր է ստանալ Բանկի համար հասանելի տիրույթներից չեն պահանջվում հաճախորդից:
Վերը նշված փաստաթղթերը հաճախորդը ներկայացնում է ըստ Բանկի պահանջի:

Ֆիզիկական անձանց համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Նախքան ֆինանսական վերլուծության իրականացումը

1. Վարկային դիմումը ներկայացնող հաճախորդի անձնագրի կամ անձնագիրը փոխարինող փաստաթղթի, սոցալական քարտի պատճենները,
2. գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները,
3. որպես գրավ առաջարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:

3. իրավասու մարմնի կողմից գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք,
4. Բանկի համար ընդունելի համապատասխան ընկերությունների կողմից կազմված գրավադրվելիք/գրավադրված գույքի գնահատման ակտ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

էջը թարմացվել է 12.11.2020 16:49
IDBusiness Shoppy Overdraft փաթեթի համար Բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

էջը թարմացվել է 04.11.2020 11:57
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: