Chat with us, powered by IDBank

Պահատեղերի վարձակալություն

Անհատական չհրկիզվող պահատեղերի վարձակալություն: 

«ԱյԴի Բանկ»-ն առաջարկում է տարբեր տեսակի թանկարժեք իրերի, արժեթղթերի կամ այլ կարևոր փաստաթղթերի պահպանության համար միջազգային ստանդարտներին համապատասխանող բանկային ծառայություն` անհատական չհրկիզվող պահատեղերի վարձակալություն:
Օգտվելով Բանկի կողմից առաջարկվող անհատական չհրկիզվող պահատեղերի վարձակալության հնարավորությունից` Դուք ձեռք եք բերում հետևյալ առավելությունները.
- աշխատանքային օրվա ընթացքում ցանկացած պահին պահատեղերից օգտվելու հնարավորություն*
- բացարձակ գաղտնիության և անվտանգության ապահովում
ժառանգությամբ պահատեղերի օգտագործման իրավունքի փոխանցում

Մեր կողմից առաջարկվող պահատեղերը պաշտպանված են արտաքին միջավայրի ազդեցությունից: Պահատեղը հնարավոր է բացել միայն երկու տարբեր բանալիների (բանկի և հաճախորդի) միաժամանակյա օգտագործման դեպքում: 
Բանկը երաշխավորում է գաղտնիության պահպանումը:

*տվյալ ծառայությունը չի մատուցվում շաբաթ օրերին և երեկոյան ժամերին

Տեղեկատվական ամփոփագիր

Հաստատված է

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ N 319-Լ որոշմամբ
                Գործում է սկսած  2021 թվականի սեպտեմբերի 6-ից


Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 հեռախոսահամարներով։

ՊԱՀԱՏԵՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ1
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՍԱԿԱԳԻՆԸ
ՀՀ ԴՐԱՄ
1.1 Վարձակալության ժամկետ Փոքր Միջին Մեծ
Չափսը (սմ) 
8.5x30x50
Չափսը (սմ) 
17x30x50
Չափսը (սմ) 
17x61x50
1.1.1 Մինչև 7 օր (յուրաքանչյուր օրվա համար) 1,000 1,500 2,000
1.1.2            7 օր 3,000 5,000 7,000
1.1.3        8 -14 օր 5,000 7,000 10,000
1.1.4             15 - 30օր 7,000 12,000 17,000
1.1.5                 31 – 90 օր 10,000 20,000 30,000
1.1.6               91 – 180 օր 15,000 25,000 32,000
1.1.7                  181 – 270 օր 20,000 30,000 35,000
1.1.8      271 – 365օր 25,000 35,000 40,000
1.1.9  366 – 456օր 30,000 40,000 45,000
1.1.10       457 – 730 օր 40,000 45,000 50,000
1.1.11 Դեպոզիտար արկղի,տուփի, կողպեքի կամ կնիքի վնասման,բանալու կորուստի և կրկնօրինակի տրամադրման դեպքում տույժ յուրաքանչյուր դեպքի համար 5,000-ական դրամ 
 
1.1.12 Պահատեղը չազատելու և բանալին չհանձնելու դեպքում տույժ 2 Յուրաքանչյուր օրվա համար 1,000 դրամ
1 Ծառայությունը հասանելի է Բանկի «Վարդանանց», «Կենտրոն» «Բաղրամյան», «Գյումրի», «Արաբկիր», «Նոր Նորք» մասնաճյուղերում։ «Կենտրոն» մասնաճյուղում պահատեղերի չափսերը(սմ) կազմում են՝ փոքր՝ 6x25x35, միջին՝ 18.5x25x35, մեծ՝ 63,5x25x35: Պահատեղի վարձակալության համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայության համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք։   
2 10-օրյա ժամկետում պահատեղը չազատելու դեպքում պահատեղը կարող է բացվել Բանկի հայեցողությամբ, այս դեպքում տուփը տեղափոխվում է դրամապահոց: Հետագա քայլերը կարգավորվում են համաձայն հաճախորդի հետ կնքված պայմանագրի: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։

էջը թարմացվել է 23.08.2021 16:10
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: