
Առարկայազուրկ մետաղական հաշիվներ
- Առարկայազուրկ մետաղական հաշիվները բացվում են ֆիզիկական անձ և իրավաբանական անձ/ԱՁ հաճախորդների համար:
- Առարկայազուրկ մետաղական հաշիվները նախատեսված են անկանխիկ ոսկու հաշվառման համար և չեն ենթադրում ոսկու կանխիկ մուտքագրում և ելքագրում:
- Ոսկու հաշվառման համար հիմք են հանդիսանում միայն ոսկու հարգը և կշիռը: Առարկայազուրկ մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկին չափվում է գրամներով: Մետաղական հաշիվները ոսկու համար կարող են բացվել միայն 999.9 հարգի ոսկով:
- Մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է գրամներով` 0.01 գրամ ճշտությամբ, մեկ տրոյական ունցիան հավասար է 31.10348 գրամի:
- Ոսկու անկանխիկ առք ու վաճառքը կատարվում է հաճախորդի գործարքի էական պայմաններ (գինը, կատարման ժամկետը և կշիռը) պարունակող հայտի հիման վրա:
- Բանկի կողմից սահմանվում են 1 գրամ անկանխիկ ոսկու առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք հիմք են ընդունվում հաշվով իրականացվող գործարքներ իրականացնելիս:
- Հաշվի փակման դեպքում տարեկան սպասարկման գումարի գանձումը կատարվում է հաշվի բացման օրվանից սկսված` տարին մեկ անգամ` տարեկան միջին մնացորդից, ընդ որում, եթե հաշիվը փակվում է տարվա ընթացքում, գանձումն իրականացվում է փակման պահին` տվյալ ժամանակահատվածի միջին մնացորդից:
Բացված մետաղական հաշիվներով թույլատրվող գործառնություններն են` |
|
Մետաղական հաշվի համալրում |
|
Մետաղական հաշվի ելքագրում |
|
|
Առարկայազուրկ մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: