
Զարգացման Բանկի (KfW) Վերականգնվող էներգիայի զարգացման ծրագիր
-
Տոկոսադրույքսկսած 10․5%
-
ԺամկետՉի սահմանվում
-
Նվազագույն գումարՉի սահմանվում
-
Առավելագույն գումարՉի սահմանվում
Զարգացման Բանկի (KfW) վերականգնվող էներգիայի զարգացման ծրագիր
Բիզնեսի զարգացման համար տրամադրվող վարկեր
Ընդհանուր պայմաններ
Վարկերը տրամադրվում են հողմային էլեկտրոկայանների, փոքր հիդրոէլեկտրոկայանների, արևային և բիոզանգվածի էներգակայանների, Արևային ջերմատաքացուցիչների զարգացման համար:
- վարկի արժույթ` ՀՀ դրամ,
- վարկի տարեկան տոկոսադրույքը` 10.5 %, սակագների հնարավոր թանկացումից հետո ընդունվող հայտերինը` 12%,
- տեխնիկական խորհրդատվության վճար` վարկի գումարի 1%,
- վարկի հաստատման առավելագույն ժամկետ` բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 15 աշխատանքային օր,
- որոշման վավերականության ժամկետ` առավելագույնը` 20 աշխատանքային օր
Սահմանված առավելագույն տոկոսադյուրքը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված "Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի" կրկնապատիկը գերազանցելու դեպքում կիրառվում է առավելագույնը "Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի" կրկնապատիկը:
Առանձին դեպքում վերոհիշյալ պայմանները կարող են փոփոխվել Բանկի որոշմամբ, եթե դրանք չեն հակասում գործող նորմատիվային ակտերի և ծրագրային պահանջներին:
Առևտրային վարկերի համար սահմանված են հետևյալ սպասարկման վճարները.
Վարկի գումար Սպասարկման վճար
Առևտրային վարկերը տրամադրվում են պարտադիր գրամադրմամբ, եթե այլ բան չի նախատեսված ծրագրային պահանջներով:
Վարկային պարտավորությունները խախտելու դեպքում վարկառուները բանավոր և գրավոր նախազգուշացվում են, Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, դատական կարգով կատարվում է վարկի պարտքի բռնագանձում` այն տարածելով գրավադրված գույքի վրա, իսկ վերջին անբավարարության դեպքում` նաև վարկառուի այլ գույքի վրա: Դատարանի վճիռը կամովին չկատարելու դեպքում կատարվում է գույքի հարկադիր առգրավում և իրացում:
Համաձայն գրավի պայմանագրի պահանջի, հնարավոր է նաև արտադատարանական կարգով գրավադրված գույքի սեփականության իրավունքի փոխանցում բանկին:
Միջազգային ծրագրային վարկերով չեն վարկավորվում հետևյալ գործունեությունները.
- զենքի և զինամթերքի արտադրություն կամ դրանց վաճառք,
- կաշվի և կենդանիների մորթու արտադրություն կամ դրանց վաճառք (ոչ թե կաշվե իրերի արտադրություն),
- ծխախոտի արտադրություն,
- ոգելից խմիչքների արտադրություն,
- խաղատներ, արտարժույթային սպեկուլյացիա,
- որևէ տիպի արժեթղթերի մեջ ներդրումներ,
- այն ծրագրերը, որոնք կարող են ունենալ որևէ բացասական ազդեցություն շրջակա միջավայրի` մթնոլորտի, օդի, ջրի, հողի, բուսականության և կենդանի աշխարհի վրա:
Վարկերի տոկոսադրույքի հաշվարկման ձևը
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում վարկերի տոկոսադրույքները կիրառվում են մայր գումարի մնացորդի նկատմամբ: Վարկերի տոկոսների մարումները կատարվում են ամսական կտրվածքով: Վարկերի մայր գումարի մարումների դեպքում, կախված բիզնեսի յուրահատկությունից հնարավոր է սահմանել անհավասարաչափ բաշխված մարումների գրաֆիկ: Անկախ տրամադրված վարկերի արտարժույթից տոկոսների մարումը կատարվում է միայն ՀՀ դրամով: Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում, վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:
Տույժերի չափերը
Ժամկետանց պարտքի (վարկ և վարկի տոկոսագումար) դեպքում վարկառուն, յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարում է տուգանք, այդ պարտքի գումարի օրական 0.1%-ի չափով, իսկ վարկային պայմանագրի դադարեցման դեպքում` դադարեցման օրվանից մինչև պարտքի վերադարձնելու օրը վճարում է այդ պարտքի նկատմամբ հաշվարկված տոկոսներ` տվյալ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով:
Վերը նշված ժամկետանց պարտքի (վարկի և վարկի տոկոսագումարի) տոկոսները չեն կիրառվում այն վարկատեսակների նկատմամբ, որոնց տրամադրման մասին ներքին իրավական ակտերով ժամկետանց պարտքի այլ տոկոս է սահմանված:
Վարկի հասանելիությունը
Առևտրային վարկերի հասանելիության հիմք են հանդիսանում հետևյալ նվազագույն պայմանները.
- համապատասխանությունը Բանկի կողմից վարկունակության չափանիշներին,
- գրավի առկայություն, եթե այլ բան չի նախատեսվում ծրագրային պահանջներով:
Տոկոսագումարների հաշվարկման կարգ`
Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ:
Արտարժույթի ազդեցությունը
Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Հայտի մերժում
Բանկը իրավասու է հրաժարվել վարկը տրամադրելուց, եթե փոփոխվել են վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն)
Հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել վարկի մերժման վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
-
Վարկառուի պետական գրանցման վկայականի պատճեն (ներդիրներով) և հարկային կոդ (ՀՎՀՀ) պատճենը, կանոնադրության պատճենը (բոլոր փոփոխություններով և լրացումներով, ընկերության կողմից հաստատված), -
Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենը,
-
Իրավաբանական անձի մասնակիցների, տնօրենի անձնագրերի պատճեները (իրավաբանական անձ մասնակիցների դեպքում պետական գրանցման վկայականի, կանոնադրության և հարկային կոդի պատճեները),
-
Հարկային պետական ծառայություն ներկայացվող վերջին մեկ տարվա հաշվետվությունները,
-
Որպես գրավ առաջարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենը,
-
Գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, սերտիֆիկատների և այլ փաստաթղթերի պատճենները,
-
Բանկի համար ընդունելի ֆորմատով/տեսքով ներքին և հրապարակված ֆինանսական ամփոփ հաշվետվություններ, կազմակերպության առկա Հաշվեկշռային, Եկամուտ Ծախսերի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ, վերլուծական ժամանակահատվածի պատկեր ստանալու համար:
-