Լողացող տոկոսադրույքով տրամադրվող դրամային վարկեր

Վարկ ` կորպորատիվ հաճախորդների ֆինանսավորման նպատակով։

Ձեր բիզնեսն ավելի արդյունավետ և եկամտաբեր դարձնելու համար շահավետ պայմաններով օգտվե՛ք Բանկի կողմից առաջարկվող լողացող տոկոսադրույքով  վարկերից:


  • Տոկոսադրույք
    ԱԲՀՏ+ 0.5%-ից սկսած
  • Ժամկետ
    1-60 ամիս
  • Նվազագույն գումար
    50 000 000 ՀՀ դրամ
  • Առավելագույն գումար
    սահմանափակվում է ներքին կանոնակարգերով       
 
էջը թարմացվել է 28.05.2018 10:13

 Լողացող տոկոսադրույքով դրամային վարկեր

Վարկեր` կորպորատիվ հաճախորդների ֆինասավորման նպատակով: 
Վարկի նպատակ  Հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների ձեռքբերման, կրեդիտորական պարտքերի ֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկ
Վարկառու Բանկի ներքին դասակարգման չափանիշների համաձայն Խոշոր և ՓՄՁ դասին համապատասխանող ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ, Անհատ ձեռնարկատեր և գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձ 
արժույթ ՀՀ դրամ
վարկի նվազագույն ժամկետ                     1  ամիս
վարկի առավելագույն ժամկետ  60 ամիս
վարկի գումար նվազագույն 50.000.000 
առավելագույն Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափի նորմատիվով թույլատրելի սահմանաչափը 
վարկի տարեկան տոկոսադրույք* վարկի գործողության առաջին 12 ամիսների համար հաստատուն տոկոսադրույք` սկսած 10 %,
13-րդ ամսից սկսած լողացող տոկոսադրույք`  ԱԲՀՏ գումարած 0.5%-ից սկսած
վարկային հայտի ուսումնասիրության վճար չի սահմանվում
վարկի տրամադրման միջնորդավճար Վարկի գումարի 1%, միանվագ
Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված  վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը, ելնելով բիզնեսի առանձնահատկություններից կարող է տրամադրվել վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում, սակայն գումարային չի կարող գերազանցել 36 ամիսը
վարկի և տոկոսագումարների մարումներ 1. անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ,
2. նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական,
3. խառը` վարկի մայր գումարի մարումները` ելնելով հաճախորդի ֆինանսական հոսքերի առաջացման դինամիկայից, իսկ տոկոսագումարները` ամսական:
Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) 12 ամիս
Բանկային հաշվի բացում/սպասարկում  պահանջվում է համաձայն սակագների
Վարկի գումարի կանխիկացում համաձայն Բանկում գործող սակագների
(վարկի գումարի կամ դրա մի մասի կանխիկ օգտագործումը Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է սահմանափակվել (կանխիկ միջոցների օգտագործում է համարվում նաև հաճախորդի մեկ հաշվից Բանկում կամ այլ բանկերում գտնվող իր մեկ այլ հաշվին իրականացվող փոխանցումները))
Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում  ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 70 տարեկանը
Վարկառուի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի  վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ  1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն,
2.  Դրական կամ չեզոք/Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի,
3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ
Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ • Անշարժ գույք,
• Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/,
• Տրանսպորտային միջոցներ,
• Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ,
• Ֆինանսական հոսքեր,
• Երաշխիքներ, երաշխավորություններ,
• Դրամական միջոցներ,
• Թանկարժեք մետաղներ (իրեր)**,
• Բաժնեմասեր,
• Արժեթղթեր,
• իրավունքի գրավ
• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք։
վարկ/գրավ հարաբերակցություն Սահմանվում է Ռիսկերի կառավարման քաղաքականությամբ: Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը:
Գրավի առարկայի ապահովագրություն Տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի առարկան ենթակա է ապահովագրման գնահատված շուկայական արժեքից: Գրավի մնացած տեսակների դեպքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն
Տույժեր, տուգանքներ ժամկետանց վարկի տույժ` օրական 0.1%
ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1%
վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում տույժ` վաղաժամկետ մարվող գումարի 5% 
Հայտի ընդունման վայր Բանկի բոլոր մասնաճյուղեր
Որոշման կայացման առավելագույն ժամկետ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օր
Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ 1 աշխատանքային օր
Որոշման վավերականության ժամկետ*** 30 աշխատանքային օր
Որոշման վերահաստատման ժամկետ*** առավելագույնը մեկ անգամ, որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով
Վարկը տրամադրելու ժամկետ Համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի պահանջների

*  Հաճախորդին վարկի տրամադրման տոկոսադրույքը որոշվում է վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմնի կողմից` ելնելով հաճախորդի ֆինանսական ցուցանիշներից, վարկային պատմությունից, պահանջվող վարկի ժամկետից, բիզնեսի գործունեության երկարությունից, բարի համբավից, հաճախորդի վարկանիշից և այլ ցուցանիշներից: Վարկի տոկոսադրույքը փոփոխության արդյունքում չի կարող պակաս լինել 9 տոկոսից և չի կարող գերազանցել 19 տոկոսը: «ԱյԴի Բանկ» ՓԲԸ հաշվարկային տոկոսադրույքը (ԱԲՀՏ) և հաշվարկման մեթոդաբանությունը հետևյալ հղմամբ՝ http://www.anelik.am/retail/anelik-bank-reference-rate-abrr/
**ոսկյա իրերի գնահատումն իրականացվում է համաձայն բանկում գործող սակագների
*** Բանկը իրավասու է հրաժարվել վարկը տրամադրելուց, եթե փոփոխվել են վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն)

Տոկոսագումարների հաշվարկման կարգ`  


Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ:   

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել վարկի մերժման վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր: 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 13.06.2018 08:50

Լողացող տոկոսադրույքով վարկ ստանալու համար անհրաժեշտ է բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

էջը թարմացվել է 23.03.2018 16:35
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: