Chat with us, powered by IDBank

Էներջի վարկ

Էներգաարդյունավետ վարկ ՄՓՄՁ-ների համար Ծրագիր

  • Տոկոսադրույք
    սկսած 8.5%-ից
  • Ժամկետ
    12-60 ամիս
  • Նվազագույն գումար
    5․000․000 ՀՀ դրամ
  • Առավելագույն գումար
    500.000.000 ՀՀ դրամ
 
էջը թարմացվել է 18.05.2020 09:44

Էներջի վարկ

Էներգաարդյունավետ վարկ ՄՓՄՁ-ների համար Ծրագիր

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2020 թվականի մայիսի   7-ի N 170-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2020 թվականի մայիսի  18-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի ինտերնետային կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 հեռախոսահամարներով։ 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Energy loan
(Էներգաարդյունավետ վարկ ՄՓՄՁ-ների համար Ծրագիր)

1
Վարկի նպատակ
Էներգաարդյունավետ սարքավորումների, մեքենաների և այլ հիմնական ու շրջանառու միջոցների ձեռքբերման, ենթակառուցվածքների կառուցման և այնպիսի նախագծերի իրականացում, որոնք  օգտագործում են վերականգնվող էներգիայի աղբյուրներ 
2 Հաճախորդ ՀՀ ռեզիդենտ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ կամ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անհատ գյուղացիներ, որոնք համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված  «ՓՄՁ սուբյեկտների» սահմանմանը և գործում են ՀՀ-ում
3 Արժույթ ՀՀ դրամ
4 Նվազագույն գումար* 5.000.000
5 Առավելագույն գումար** 500.000.000
6 Նվազագույն ժամկետ 12 ամիս
7 Առավելագույն ժամկետ 60 ամիս
8 Տարեկան անվանական տոկոսադրույք սկսած 8.5%-ից
9 Տարեկան փաստացի տոկոսադրույք սկսած 8.89 %-ից
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
10 Վարկային հայտի ուսումնասիրության վճար Չի սահմանվում 
11 Վարկի տրամադրման միջնորդավճար Վարկի գումարի 0.5- 1%, բայց ոչ պակաս քան 50,000 դրամ
12 Վարկի ամսական սպասարկման վճար Չի սահմանվում 
13 Վարկի մարման արտոնյալ ժամանակահատված   Վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը, ելնելով բիզնեսի առանձնահատկություններից, կարող է տրամադրվել վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում, սակայն գումարային չի կարող գերազանցել
36 ամիսը հիմնական միջոցների ձեռքբերման դեպքում,
12 ամիսը շրջանառու միջոցների ձեռքբերման և այլ դեպքերում
14 Վարկի և տոկոսագումարների մարումներ 1. Անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ,
2. Նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական,
3. Խառը` վարկի մայր գումարի մարումները` ելնելով հաճախորդի ֆինանսական հոսքերի առաջացման դինամիկայից, իսկ տոկոսագումարները` ամսական
15 Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) 6 ամիս
16 Բանկային հաշվի բացում/սպասարկում  Համաձայն Բանկում գործող սակագների, որոնք ներկայացված են հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր
17 Վարկի գումարի տրամադրման եղանակ Անկանխիկ` բանկային հաշվին փոխանցելու միջոցով․
բանկային հաշվից վարկի գումարի կանխիկացումն իրականացվում է համաձայն սակագների։
 Վարկի գումարի կամ դրա մի մասի կանխիկ օգտագործումը Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է սահմանափակվել (կանխիկ միջոցների օգտագործում է համարվում նաև հաճախորդի մեկ հաշվից Բանկում կամ այլ բանկերում գտնվող իր մեկ այլ հաշվին իրականացվող փոխանցումները)
18 Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում  ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 70 տարեկանը
19 Վարկառուի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի  վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
 1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն,
2.  Դրական կամ չեզոք/Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի,
3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ
20 Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ • Անշարժ գույք,
• Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/,
• Տրանսպորտային միջոցներ,
• Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ,
• Դեբիտորական պարտքի իրավունք,
• Ֆինանսական հոսքեր,
• Երաշխիքներ, երաշխավորություններ,
• Դրամական միջոցներ,
• Թանկարժեք մետաղներ (իրեր)**,
• Բաժնեմասեր,
• Արժեթղթեր,
• Իրավունքի գրավ
• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք։
21 Վարկ/գրավ (գրավի գնահատված իրացվելի արժեք) հարաբերակցություն Բանկի իրավասու մարմնի որոշմամբ` առավելագույնը`  50-100%` կախված գրավի տեսակից (գույքային գրավով ապահովված վարկերի դեպքում): Բանկի իրավասու մարմնի որոշմամբ վարկը կարող է տրամադրվել նաև առանց գույքային գրավի ապահովման կամ միաժամանակ` գույքային գրավի և այլ ապահովմամբ (երաշխավորություն, ֆինանսական հոսքեր, գույքային իրավունք և այլն):
22 Գրավի առարկայի ապահովագրություն Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել գրավի առարկայի ապահովագրություն` վարկի մնացորդից կամ գույքի գնահատված շուկայական/իրացվելի արժեքից
23 Տույժեր, տուգանքներ ժամկետանց վարկի տույժ` օրական 0.1%
ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1%
Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում տույժ`
 չի սահմանվում մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարի վարկերի տրամադրման դեպքում, մնացած դեպքերում կարող է գանձվել վաղաժամկետ մարվող գումարի 3 %-ի չափով

24 Հայտի ընդունման և վարկի ձևակերպման վայր Բանկի մասնաճյուղեր, գլխամասային գրասենյակ
25 Գլխավոր վարկային պայմանագրի կնքում Հաճախորդի ցանկությամբ վերջինիս հետ կարող է կնքվել գլխավոր վարկային պայմանագիր մինչև 240 ամիս ժամկետով 
26 Տրամադրման դրական գործոններ  1) Դրական վարկային պատմություն
2) Ֆինանսական բավարար վիճակ
3) Գրավի առարկայի համապատասխանությունը Բանկի պահանջներին
4) Բարի համբավ
5) Այլ գործոններ
27 Մերժման գործոններ  1) Բացասական վարկային պատմություն
2) Ֆինանսական ոչ բավարար վիճակ
3) Գրավի առարկայի անհամապատասխանությունը Բանկի պահանջներին
4) Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում
5) Այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը
6) Այլ գործոններ
28 Որոշման կայացման առավելագույն ժամկետ Բանկի կողմից պահանջվող  փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օր
29 Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ**** 1 աշխատանքային օր
30 Որոշման վավերականության ժամկետ***** 30 աշխատանքային օր
31 Որոշման վերահաստատման ժամկետ***** Առավելագույնը մեկ անգամ, որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով
32 Վարկը տրամադրելու ժամկետ Վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր, եթե հաճախորդը վարկը ավելի ուշ ստանալու ցանկություն չի հայտնել` պահպանելով 30-րդ կետում նշված ժամկետը 

*Հաճախորդին կարող է տրամադրվել նշված նվազագույն գումարից ցածր գումար, բայց ոչ պակաս, քան 1.000.000 ՀՀ դրամն է, եթե հաճախորդի/վարկառուի՝ Բանկում գործող ընդհանուր պարտավորությունների մնացորդների հանրագումարը (ներառյալ տրամադրվող վարկը) գերազանցում է վարկի նվազագույն գումարը։ Վարկային գծերը ընհանուր պարտավորությունների մնացորդի հաշվարկին մասնակցում են վարկային գծի առավելագույն սահմանաչափով (անկախ օգտագործված/չօգտագործված գումարից):  Եթե հաճախորդին տրամադրվել են տարբեր արժույթներով վարկեր, ապա վարկի նվազագույն գումարը որոշելիս Բանկն առաջնորդվում է վարկի ստացման դիմում-հայտի ներկայացման օրվա դրությամբ գործող դրամային համարժեքով։ Վարկավորման մնացած պայմանները սահմանվում են համաձայն սույն պայմանների: 
**Բանկի իրավասու մարմնի որոշմամբ և միաժամանակ` ԳՀՀ համաձայնությամբ, բացառիկ դեպքերում կարող է տրամադրվել նշված առավելագույն գումարից ավել գումար, բայց ոչ ավել, քան 1 մլրդ ՀՀ դրամն է, եթե վարկը նախատեսված է այնպիսի ներդրումների համար, որոնք ԳՀՀ կողմից կգնահատվեն որպես Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող ներդրումներ (աշխատողների էական քանակի ստեղծում, արտահանում խթանող, ենթակառուցվածքների ստեղծում, նորարարական լուծումներ, բիզնեսում էական ծավալներով վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառում, ԳՀՀ կողմից մշակված պիլոտային ծրագրեր և այլն)
***ոսկյա իրերի գնահատումն իրականացվում է համաձայն բանկում գործող սակագների
****Բանկը վարկի տրամադրման վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
*****Բանկը իրավասու է հրաժարվել վարկը տրամադրելուց, եթե փոփոխվել են վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն)


Բացի սույն պայմաններում նշված միջնորդավճարներից, վարկառուն իրականացնելու է նաև գույքի գրավադրման հետ կապված հետևյալ ծախսերը (ծախսերը ներկայացված են 1 միավոր անշարժ գույքի գրավի դեպքում)․
- Գույքի գնահատման վճար` կախված գրավադրվող գույքի տեսակից (բնակարան, բանկելի տուն, հասարակական նշանակության տարածք և այլն) , Բանկի հետ համագործակցող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Գնահատողների ցանկ - հղումն ակտիվ չէ
- Միասնական տեղեկանք` մինչև 11.500 ՀՀ դրամ
- Տեղեկատվության հարցում՝ 1300 ՀՀ դրամ
- Նոտարական վավերացման վճարներ` 15.000 ՀՀ դրամ
- Գրավի իրավունքի գրանցում` 26,400 ՀՀ դրամ
Անկախ Բանկի կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:


Չվարկավորվող գործունեությունների/ գործարքների ցուցակ

1.Ոչ մասնավոր Շահառուներին (որոնք տիրապետում են 50%-ը չգերազանցող Հայաստանի ռեզիդենտ սեփականատերերի մասնաբաժիններով) տրամադրվող վարկերը
2. Սպառողական վարկեր
3. Հիփոթեքային վարկերը, որոնք նախատեսված են բնակության համար նախատեսված անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման համար 
4. Դրամախաղային գործունեությանը առընչվող վարկերը
5. Արտարժույթի և արժեթղթերի առքուվաճառքի հետ առընչվող վարկերը
6. Այնպիսի մեքենաների ձեռքբերման հետ կապված վարկերը,  որոնց օգտագործումը ուղղակիորեն կապված չի Շահառուի տնտեսական գործունեության հետ (օրինակ` ներկայացուցչական մեքենաներ,)
7 Լոմբարդային կամ բոլոր այն վարկերը, որոնք տրամադրված են միայն գրավի հիման վրա (ոչ ֆինանսական վերլուծության հիման վրա տրամադրված վարկեր)
8. Բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների կամ նրանց մի մասի վերաֆինանսավորման նպատակով տրամադրված վարկերը
9. Հարկերի, տուրքերի , ինչպես նաև մաքսային վճարների ֆինանսավորման նպատակով տրամադրված վարկերը
10 IFC-ի բացառությունների ցուցակում ընդգրկված գործունեությունները`
• Որևէ ապրանք կամ գործունեություն, որի արտադրությունը կամ առևտուրը արգելված է երկրի օրենքներով կամ միջազգային կոնվենցիաներով և պայմանագրերով, կամ հանդիսանում են միջազգային արգելքի առարկա, ինչպիսիք են դեղորայք, պեստիցիդ/հերբիցիդներ,  օզոնային շերտը վնասող միջոցներ, PCB, վայրի բնության կամ CITES-ի կողմից կարգավորվող առարկաներ,
• Զինամթերքի արտադրությունը կամ վաճառքը,
• Ալկոհոլային խմիչքների (բացառությամբ գարեջրի և գինու) արտադրանքը կամ վաճառքը,
• Ծխախոտի արտադությունը կամ վաճառքը,
• Խաղատները, մոլի խաղերը և նմանատիպ գործունեությունները,
• Ռադիոակտիվ մետաղների արտադրությունը կամ վաճառքը: Սա չի վերաբերում բժշկական նշանակություն ունեցող սարքավորումների,  որակի ստուգման  սարքավորումների և այլ սարքավորումների, որտեղ Միջազգային ֆինանսական կոռպորացիան  ռադիոակտիվ աղբյուրը դիտարկում է սովորական և/կամ բավականաչափ ապահով,
• Չկապակցված ասբեստ հանգույցների արտադրությունը և վաճառքը (չի վերաբերում ասբեստ կապակցված ցեմենտին, որտեղ ասբեստի պարունակությունը 20%-ից քիչ է),
• Ցանցային ձկնորսություն ջրային մակերեսում, որտեղ ցանցի երկարությունը 2,5 կմ-ից ավել է:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, գյուղատնտեսական նպատակով ֆիզիկական անձին մինչև 5 միլիոն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ,  որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
2.  Համաձայն  ՀՀ օրենսդրության՝ գերփոքր ձեռնարկություն հանդիսացող հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծարելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ) վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։ Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։ Հաճախորդն իրավունք ունի նաև վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
3. Անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։
4. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
5. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
6. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղումով՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
7. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
8 Վարկառուն կարող է զրկվել  գույքի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
9. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
10. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձմանն ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և  վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
11. Բանկի և ՀՀ օրենսդրության համաձայն գերփոքր ձեռնարկություն հանդիսացող վարկառուի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով),  հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58-24-21:  Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
12. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
13. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
14. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։


15. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր։
16. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
17. Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է Բանկ-հաճախորդ առցանց համակարգի միջոցով, որի սպասարկման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով` «Սակագների տեղեկատվական ամփոփագիր»
Պահանջվող փաստաթղթերի ցանկ  
Գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ
Ապահովագրական ընկերությունների ցանկ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

էջը թարմացվել է 18.05.2020 09:43
Էներջի վարկ ստանալու համար բանկ են ներկայացվում ստորև հղումով թվարկված փաստաթղթերը

էջը թարմացվել է 06.05.2020 16:05
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: