Chat with us, powered by IDBank

ՀԱԱԳ ապահովագրությամբ նախաարտահանման ֆինանսավորում

Վարկեր` Բանկի ներքին դասակարգման չափանիշների համաձայն Խոշոր և ՓՄՁ դասին համապատասխանող արտահանման ենթակա ապրանքների արտադրությամբ կամ ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց կամ Անհատ ձեռնարկատերերի համար։

                          


  • Տոկոսադրույք
    սկսած 8%-ից
  • Ժամկետ
    մինչև 12 ամիս
  • Նվազագույն գումար
    10 000 000 ՀՀ դրամ
    կամ
    20 000ԱՄՆ դոլար
  • Առավելագույն գումար
    ՀԱԱԳ կողմից սահմանված ապահովագրման ենաթակա գումար         
 
էջը թարմացվել է 24.10.2018 17:30

ՀԱԱԳ ապահովագրությամբ նախաարտահանման ֆինանսավորում

Վարկեր՝ կորպորատիվ հաճախորդներին Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ապահովագրությամբ նախաարտահանման ֆինանսավորման համար
1 Վարկի նպատակ Արտահանման պայմանագրի կատարման համար ապրանքների
և/կամ ծառայությունների (hումքի, նյութերի ձեռքբերում, փաթեթավորման ծախսեր, տրանսպորտային ծախսեր, մաքսային ծախսեր) ձեռքբերման ֆինանսավորում 
2 Վարկառու Բանկի ներքին դասակարգման չափանիշների համաձայն Խոշոր և ՓՄՁ դասին համապատասխանող ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ կամ Անհատ ձեռնարկատեր, որը  զբաղվում է արտահանման ենթակա ապրանքների արտադրությամբ կամ ծառայությունների մատուցմամբ 
3 արժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
4 վարկի նվազագույն ժամկետ 1 ամիս
5 վարկի առավելագույն ժամկետ 12 ամիս
6 վարկի գումար նվազագույն 10,000,000 ՀՀ դրամ 20,000 ԱՄՆ դոլար
առավելագույն ՀԱԱԳ կողմից սահմանված ապահովագրման ենթակա գումար
7 վարկի տարեկան տոկոսադրույք սկսած 11% սկսած 8 %
8 վարկային հայտի ուսումնասիրության վճար չի սահմանվում
9 վարկի տրամադրման միջնորդավճար Նախաարտահանման ֆինանսավորման դեպքում՝ համաձայն ՀԱԱԳ-ի ապահովագրական սահմանաչափի պայմանների՝ կախված վարկի ժամկետից
10 Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված տրամադրվում է ելնելով մատակարարման պայմանագրով սահմանված՝ գնորդի վճարման պայմաններից
11 վարկի և տոկոսագումարների մարումներ տոկոսագումարների մարումներ` ամսական, իսկ վարկի մայր գումարի մարումները` վարկային պայմանագրի ժամկետի ավարտին կամ համաձայն մատակարարման պայմանագրով նախատեսված վճարման ժամանակացույցի
12 Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) 12 ամիս
13 Բանկային հաշվի բացում/սպասարկում  պահանջվում է համաձայն սակագների
14 Վարկի գումարի կանխիկացում վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով (վարկային միջոցների կանխիկ օգտագործում չի թույլատրվում, եթե այլ բան նախատեսված չէ ՀԱԱԳ հետ կնքված Վկայագրով)
15 Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում  ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 70 տարեկանը
16 Վարկառուի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի  վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ 1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն,
2. Դրական կամ չեզոք/Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի,
3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ
17 Ապահովվածության ընդունելի միջոցներ 1. Վարկառուի գործադիր մարմնի ղեկավարի և նշանակալից մասնակցություն ունեցող (10 և ավելի տոկոս մասնակցություն) բաժնետերերի (մասնակիցների) (վերջիններիս հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց) երաշխավորություններ,
2. Վարկառուի կամ վերջինիս հետ փոխկապակցված իրավաբանական անձի բաժնետոմսեր (բաժնեմասեր),
3. Վարկային ռիսկերի կառավարման քաղաքականությամբ նախատեսված այլ ապահովման միջոցներ
18 Ապահովագրություն համաձայն ՀԱԱԳ պահանջների
19 վարկ/գրավ հարաբերակցություն Սահմանվում է Ռիսկերի կառավարման քաղաքականությամբ: Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը:
20 Տույժեր, տուգանքներ ժամկետանց վարկի տույժ` օրական 0.1%
ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1%
վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում տույժ` չի սահմանվում
21 Հայտի ընդունման վայր Բանկի բոլոր մասնաճյուղեր
22 Որոշման կայացման առավելագույն ժամկետ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օր
23 Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ 1 աշխատանքային օր
24 Որոշման վավերականության ժամկետ** 30 աշխատանքային օր
25 Որոշման վերահաստատման ժամկետ** առավելագույնը մեկ անգամ, որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով
26 Վարկը տրամադրելու ժամկետ Համաձայն Ֆինանսական գործառնությունների ձևակերպման ընթացակարգի
* Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն
**Բանկը իրավասու է հրաժարվել վարկը տրամադրելուց, եթե փոփոխվել են վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն)
Սույն հավելվածով չսահմանված պայմանները և հարաբերությունները կարգավորվում են ՀԱԱԳ հետ կնքված պայմանագրով և Ապահովագրության Վկայագրով 
էջը թարմացվել է 04.12.2018 14:04
ՀԱԱԳ ապահովագրությամբ նախաարտահանման ֆինանսավորման ծրագրով վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Վարկառուի պետական գրանցման վկայականի պատճեն (ներդիրներով) և հարկային կոդ (ՀՎՀՀ) պատճենը, կանոնադրության պատճենը (բոլոր փոփոխություններով և լրացումներով, ընկերության կողմից հաստատված),    

  • Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենը,


  • Իրավաբանական անձի մասնակիցների, տնօրենի անձնագրերի պատճեները (իրավաբանական անձ մասնակիցների դեպքում պետական գրանցման վկայականի, կանոնադրության և հարկային կոդի պատճեները),


  • Հարկային պետական ծառայություն ներկայացվող վերջին մեկ տարվա հաշվետվությունները,


  • Որպես գրավ առաջարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենը,


  • Գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, սերտիֆիկատների և այլ փաստաթղթերի պատճենները,


  • Բանկի համար ընդունելի ֆորմատով/տեսքով ներքին և հրապարակված ֆինանսական ամփոփ հաշվետվություններ, կազմակերպության առկա Հաշվեկշռային, Եկամուտ Ծախսերի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ, վերլուծական ժամանակահատվածի պատկեր ստանալու համար:

էջը թարմացվել է 24.10.2018 17:30
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: