Chat with us, powered by IDBank

Վարկային գծեր

Վարկային գծեր` հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով։

            Շահավետ պայմաններով ստացե՛ք Ձեզ անհրաժեշտ հիմնական և շրջանառու միջոցների պահանջի ծածկման համար դրամական միջոցներ ԱյԴի Բանկի փոքր և միջին ձեռնարկատիրական վարկայի գծերի օգնությամբ:          


  • Տոկոսադրույք
    սկսած 8.9%
  • Ժամկետ
    մինչև 36 ամիս
  • Նվազագույն գումար
    3 000 000 ՀՀ դրամ
    կամ
    6 000 ԱՄՆ դոլար
  • Առավելագույն գումար
    250 000 000 ՀՀդրամ
    կամ
    500 000 ԱՄՆ դոլար    
 
էջը թարմացվել է 25.01.2019 18:00

Վարկային գծեր

Կորպորատիվ հաճախորդներին շրջանառու միջոցների ձեռքբերման, կրեդիտորական պարտքերի ֆինանսավորման և հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկային գծերի պայմաններ


Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի նոյեմբերի 28-ի N499-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի դեկտեմբերի 10-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել:
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի ինտերնետային կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 հեռախոսահամարներով։


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Կորպորատիվ հաճախորդներին շրջանառու միջոցների ձեռքբերման, կրեդիտորական պարտքերի ֆինանսավորման և հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկային գծի
1 Վարկային գծի նպատակ ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, Անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսությամբ զբաղվող ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց շրջանառու միջոցների ձեռքբերում, կրեդիտորական պարտքերի ֆինանսավորում, հիմնական միջոցների ձեռքբերում
Վարկային գծի տեսակ Վերականգնվող կամ չվերականգնվող վարկային գիծ
2 Հաճախորդի դաս Միկրո Փոքր/միջին Խոշոր
3 Արժույթ ՀՀ դրամ  ԱՄՆ դոլար ՀՀ դրամ  ԱՄՆ դոլար ՀՀ դրամ  ԱՄՆ դոլար
4 Վարկային գծի նվազագույն սահմանաչափ* 5.000.000
10.000 5.000.000
10.000 5.000.000
10.000
5 Վարկային գծի առավելագույն սահմանաչափ**  25.000.000 50.000 250.000.000  500.000 սահմանափակվում է ներքին կանոնակարգերով 
Նվազագույն ժամկետ 12 ամիս
6 Առավելագույն ժամկետ 36 ամիս
7 Տարեկան անվանական տոկոսադրույք սկսած 14% սկսած 12% սկսած 11.5% սկսած 10% սկսած 11% սկսած 8%
8 Տարեկան փաստացի տոկոսադրույք  սկսած 15.18%   սկսած 12.92%   սկսած 12.36%   սկսած 10.69%    - 
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
9 Վարկային հայտի ուսումնասիրության վճար Չի սահմանվում
10 Վարկային գծի տրամադրման միջնորդավճար*** Վարկային գծի սահմանաչափի 0.5-1 %, բայց ոչ պակաս քան 50,000 դրամ, միանվագ
11 Վարկային գծի ամսական սպասարկման վճար Չի սահմանվում
12 Վարկային գծի օգտագործված մասի և տոկոսագումարների մարումներ**** 1. Վարկային գիծը բանկային հաշվին տրամադրելու դեպքում` վարկային գծի օգտագործված մասի մարումները կարող են իրականացվել`
ամսական, եռամսյակային, կիսամյակային, ժամկետի վերջում կամ այլ պարբերականությամբ:
Վարկային գծի օգտագործված և չօգտագորված մասերի նկատմամբ տոկոսագումարների մարումներն իրականացվում են ամսական
2. Վարկային գիծը Visa business վճարային քարտի միջոցով տրամադրելու դեպքում`
ամենամսյա պարտադիր մուտք քարտային հաշվին` նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ օգտագործված գումարի 5%-ի և կուտակված տոկոսագումարների հանրագումարի չափով` մինչև ընթացիկ ամսվա 15-ը (չօգտագործված մասի նկատմամբ հաշվեգրված տոկոսագումարների մարումն իրականացվում է նույն սկզբունքով),
Առանձին դեպքերում Բանկի իրավասու մարմնի որոշմամբ` նախորդ ամսվա ընթացքում վարկային գծի անկանխիկ օգտագործված գումարների նկատմամբ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների,  ներբանկային և միջբանկային փոխանցումների ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) կարող են տոկոսներ չհաշվարկվել, եթե հաճախորդը նշված եղանակով վարկային գծի օգտագործված մասի մարումը կատարի մինչև ընթացիկ ամսվա 15-ը։
13 Վարկային գծի չօգտագործված մասի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույք  մինչև 2%
14 Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) 12 ամիս
15 Բանկային հաշվի բացում/սպասարկում  Համաձայն սակագների, որոնք ներկայացված են հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր
16 Վարկային գծի տրամադրման եղանակ 1. անկանխիկ` բանկային հաշվին փոխանցելու միջոցով՝ համաձայն սակագների: Բանկային հաշվից վարկի գումարի կանխիկացումն իրականացվում է համաձայն սակագների,
2. Visa business վճարային քարտին փոխանցելու միջոցով` համաձայն գործող սակագների, որոնք ներկայացված են հետևյալ հղումով 
Visa Business վճարային քարտերի տեղեկատվական ամփոփագիր 
17 Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 70 տարեկանը
18 Վարկառուի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի  վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ  1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն,
2.  Դրական կամ չեզոք/Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի,
3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ
19 Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ • Անշարժ գույք,
• Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/,
• Տրանսպորտային միջոցներ,
• Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ,
• Դեբիտորական պարտքի իրավունք,
• Ֆինանսական հոսքեր,
• Երաշխիքներ, երաշխավորություններ,
• Դրամական միջոցներ,
• Թանկարժեք մետաղներ (իրեր)*****,
• Բաժնեմասեր,
• Արժեթղթեր,
• Իրավունքի գրավ
• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք։
20 Վարկային գծի սահմանաչափ/գրավ (գրավի գնահատված իրացվելի արժեք) հարաբերակցություն Բանկի իրավասու մարմնի որոշմամբ` առավելագույնը`  50-100%` կախված գրավի տեսակից (գույքային գրավով ապահովված վարկերի դեպքում): Բանկի իրավասու մարմնի որոշմամբ վարկը կարող է տրամադրվել նաև առանց գույքային գրավի ապահովման կամ միաժամանակ` գույքային գրավի և այլ ապահովմամբ (երաշխավորություն, ֆինանսական հոսքեր, գույքային իրավունք և այլն):
21 Գրավի առարկայի ապահովագրություն Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն` վարկի մնացորդից կամ գույքի գնահատված շուկայական/իրացվելի արժեքից
22 Տույժեր, տուգանքներ****** ժամկետանց վարկային գծի գումարի տույժ` օրական 0.1%
ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1%
Վարկային գծի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման տույժ` չի սահմանվում մինչև 5.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով  վարկային գծերի դեպքում (բացառությամբ` խոշոր դասի հաճախորդների),
մնացած դեպքերում` կարող է գանձվել վաղաժամկետ մարվող գումարի 3 %-ի չափով
23 Հայտի ընդունման և ձևակերպման վայր Բանկի մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ
24 Գլխավոր վարկային պայմանագրի կնքում Հաճախորդի ցանկությամբ վերջինիս հետ կարող է կնքվել գլխավոր վարկային պայմանագիր մինչև 240 ամիս ժամկետով 
25 Տրամադրման դրական գործոններ  1) Դրական վարկային պատմություն,
2) Կայուն դրամական հոսքեր,
3) Գրավի առարկայի համապատասխանությունը Բանկի պահանջներին,
4) Բարի համբավ,
5) Այլ գործոններ
26 Մերժման գործոններ  1) Բացասական վարկային պատմություն,
2) Ֆինանսական ոչ բավարար վիճակ,
3) Գրավի առարկայի անհամապատասխանությունը Բանկի պահանջներին,
4) Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,
5) Այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
6) Այլ գործոններ
27 Որոշման կայացման առավելագույն ժամկետ Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օր
28 Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ****** 1 աշխատանքային օր
29 Որոշման վավերականության ժամկետ******* 30 աշխատանքային օր
30 Որոշման վերահաստատման ժամկետ Առավելագույնը մեկ անգամ, որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով
31 Վարկային գիծը տրամադրելու ժամկետ Վարկային գծի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր, եթե հաճախորդը վարկը ավելի ուշ ստանալու ցանկություն չի հայտնել` պահպանելով 29-րդ կետում նշված ժամկետը 
* Հաճախորդին կարող է տրամադրվել նշված նվազագույն գումարից ցածր գումար, բայց ոչ պակաս, քան 1.000.000 ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը, եթե հաճախորդի/վարկառուի Բանկում գործող ընդհանուր պարտավորությունների մնացորդների հանրագումարը (ներառյալ տրամադրվող վարկային գիծը) գերազանցում է վարկային գծի նվազագույն սահմանաչափը։ Վարկային գծերը ընհանուր պարտավորությունների մնացորդի հաշվարկին մասնակցում են վարկային գծի առավելագույն սահմանաչափով (անկախ օգտագործված/չօգտագործված գումարից):  Եթե հաճախորդին տրամադրվել են տարբեր արժույթներով վարկեր, ապա վարկի նվազագույն գումարը որոշելիս Բանկն առաջնորդվում է վարկային գծի ստացման դիմում-հայտի ներկայացման օրվա դրությամբ գործող դրամային համարժեքով։ Վարկավորման մնացած պայմանները սահմանվում են համաձայն սույն պայմանների: 
** Առավելագույն գումարը ներառում է հաճախորդի/վարկառուի Բանկի նկատմամբ ստանձնած (ներառյալ տրամադրվող վարկային գիծը) ընդհանուր պարտավորությունների մնացորդների հանրագումարը (վարկային գծերի առկայության դեպքում հիմք է ընդունվում վարկային գծի առավելագույն սահմանաչափը): Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է տրամադրվել նշված առավելագույն գումարից ավել գումար
***Վարկային գծի տրամադրման միջնորդավճարը հաշվարկվում է վարկային գծի սահմանաչափի առավելագույն գումարից և գանձվում է վարկային գծի սահմանաչափի բացման օրը   
**** Վարկային գծի օգտագործված մասի մարման պարբերականությունը որոշվում է Վարկային գծի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմնի կողմից 
*****ոսկյա իրերի գնահատումն իրականացվում է համաձայն բանկում գործող սակագների
****** Բանկը վարկի տրամադրան վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 
******* Բանկը իրավասու է հրաժարվել վարկը տրամադրելուց, եթե փոփոխվել են վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն)
Բացի սույն պայմաններում նշված միջնորդավճարներից, վարկառուն իրականացնելու է նաև գույքի գրավադրման հետ կապված հետևյալ ծախսերը (ծախսերը ներկայացված են 1 միավոր անշարժ գույքի գրավի դեպքում)․
✓ Գույքի գնահատման վճար` կախված գրավադրվող գույքի տեսակից (բանակարան, բանկելի տուն, հասարակական նշանակության տարածք և այլն) , Բանկի հետ համագործակցող ընկերությունների  ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Գնահատողների ցանկ
✓ Միասնական տեղեկանք` մինչև 11.500 ՀՀ դրամ
✓ Տեղեկատվության հարցում՝ 1.300 ՀՀ դրամ
✓ Նոտարական վավերացման վճարներ`  15.000 ՀՀ դրամ
✓Գրավի իրավունքի գրանցում`  26,400 ՀՀ դրամ

Անկախ Բանկի կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:
Գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ:
 Ապահովագրական ընկերությունների ցանկ:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, գյուղատնտեսական նպատակով ֆիզիկական անձին մինչև 5 միլիոն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ,  որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկային գծի անհատական պայմանները։
2. ՀՀ օրենսդրությանը համաձայն գերփոքր ձեռնարկություն հանդիսացող հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։ Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։ Հաճախորդն իրավունք ունի նաև վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
3. Անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։
4. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
5. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
6. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղումով՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
7. Արտարժույթով վարկերի դեպքում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվում վարկի տրամադրման պահին ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը: Փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
8. Արտարժությով տրամադրված վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները  վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել  նաև վարկի արժույթով:
9. Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։
10. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը  Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդն իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
11. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
12. վարկառուն կարող է զրկվել  գույքի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները
13. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
14. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և  վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
15. Բանկի և ՀՀ օրենսդրության համաձայն գերփոքր ձեռնարկություն հանդիսացող վարկառուի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով),  հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58-24-21:  Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
16. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
17. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
18. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
19. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր։
20. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
21. Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է Բանկ-հաճախորդ առցանց համակարգի միջոցով, որի սպասարկման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով` «Սակագների տեղեկատվական ամփոփագիր»
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

էջը թարմացվել է 24.12.2019 13:02
Փոքր և միջին ձեռնարկատիրական վարկային գիծը ստանալու համար բանկ են ներկայացվում ստորև հղումով թվարկված փաստաթղթերը

էջը թարմացվել է 04.03.2019 10:16
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: