Chat with us, powered by IDBank
Միասին բիզնեսի կողքին ենք

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 1-ին ծրագրի (Ծրագիր) շրջանակում վարկերի տրամադրման պայմաններ


Վարկառու կարող են հանդիսանալ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք և Անհատ ձեռնարկատերերը:
Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Ծրագրի շրջանակներում կարող են վարկավորվել այն դեպքում, եթե առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն են ծավալել ՀՀ տարածքում և ունեն բարվոք հարկային և վարկային պատմություն:

Վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով՝

  • Արժույթը՝ ՀՀ դրամ (համաֆինանսավորման գործիքի դեպքում վարկի մի մասը կարող է տրամադրվել նաև արտարժույթով),
  • Վարկի առավելագույն գումար` մեկ վարկառուին (այդ թվում` փոխկապակցված անձանց)՝ Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն. ՀՀ դրամին համարժեք: Մեկ Վարկառուին (այդ թվում` փոխկապակցված անձանց) համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն ՀՀ դրամը,
  • ժամկետը՝ մինչև 24 ամիս,
  • Վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով,
  • Առավելագույն փաստացի տոկոսադրույքը՝
    վերաֆինանսավորման դեպքում` մինչև 6% տարեկան,
    համաֆինանսավորման դեպքում՝ Բանկի կողմից տրամադրվող վարկի մասի համար` ՀՀ դրամով տրամադրվելիք վարկերի դեպքում` 12 % տարեկան, արտարժույթով տրամադրվելիք  վարկերի դեպքում՝ 9 % տարեկան
  • Վարկի համար դիմում ներկայացնելու օրվանը նախորդող 12 ամիսների ընթացքում Վարկառուի վարկերի գծով ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը։
Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են հետևյալ նպատակների համար.
  • աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ (նաև` 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը) իրականացնելու համար (յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը 3 ամսվա համար),
  • պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (նաև` 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը) իրականացնելու համար (առավելագույնը 3 ամսվա համար), բացառությամբ`  կանխավճարների և գերավճարների,
  • հումքի գնման կամ ներմուծման համար (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն Ծրագրով սահմանված վարկի առավելագույն գումարը)` պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի ՀՀ-ում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, Վարկառուն տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ և պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո 
  • նոր սարքերի և սարքավորումների գնման կամ ներմուծման համար (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն Ծրագրով սահմանված վարկի առավելագույն գումարը)` պայմանով, որ տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով և պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո
  • հանրային ծառայությունների վճարումների (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի) իրականացման (նաև` 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը) համար (յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը 3 ամսվա համար), բացառությամբ` կանխավճարների և գերավճարների, կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո,
  • սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի ներմուծման համար (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն Ծրագրով սահմանված վարկի առավելագույն գումարը)`՝ պայմանով, որ գնված և ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ում և պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո։

Ծրագրի շրջանակում օգտագործվող օժանդակության գործիքներն են՝

  • վարկի համաֆինանսավորում,
  • վարկի վերաֆինանսավորում,
  • վարկի սուբսիդավորում:

Օժանդակության գործիքների միջոցով աջակցման պայմաններն են՝

Վարկի 
նպատակ
Համաֆինանսավորման
 չափ
Վերաֆինանսավորման
 չափ
Սուբսիդավորման
 չափ
Աշխատակիցների աշխատավարձի վճարում 50% 100% ամբողջությամբ*
Հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարում    50% 100% ամբողջությամբ*
Հումքի գնում/ներմուծում 40% 50% 6%**
Սարքեր/սարքավորումների ներմուծում 25% 50% 5%**
Հանրային ծառայությունների վճարումներ 45% 90% 10%*
Սննդի գնում/ներմուծում 30% 50% 8%*

*պայմանով, որ Բանկի առավելագույն փաստացի %–ը կկազմի 12%, իսկ վարկի` Բանկի կողմից ֆինանսավորվող մասի արժույթը կլինի ՀՀ դրամ,

**պայմանով, որ Բանկի առավելագույն փաստացի %–ը կկազմի 12% ՀՀ դրամով:

Արտոնյալ պայմաններով վարկերից օգտվելու համար վարկառուներն արդեն իսկ կարող են առցանց դիմում ներկայացնել Բանկ՝ https://www.idbank.am/content/contacts/ հղումով՝ ընտրելով «Վարկեր» թեման և լրացնելով պահանջվող բոլոր դաշտերը, ինչպես նաև businesssupport@idbank.am էլ․ փոստի հասցեով։ 


Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 3-րդ ծրագրի (Ծրագիր) շրջանակում վարկերի տրամադրման պայմաններ

Վարկառու կարող են հանդիսանալ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք և Անհատ ձեռնարկատերերը:

Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Ծրագրի շրջանակներում կարող են վարկավորվել այն դեպքում, եթե առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն են ծավալել ՀՀ տարածքում և ունեն բարվոք հարկային և վարկային պատմություն և միաժամանակ՝

1. գործունեությունը ծավալում են հետևյալ ոլորտներից մեկում՝

  • մշակող արդյունաբերություն,
  • կացության և հանրային սննդի կազմակերպում,
  • փոխադրումներ և պահեստային տնտեսություն,
  • զբոսաշրջային ծառայություններ,
  • սպասարկման այլ ծառայություններ,
  • առողջապահություն:

2. 2019թ․-ի շրջանառությունը կազմել է նվազագույնը 24, իսկ առավելագույնը՝ 500 մլն դրամ:

3. 2019թ.-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70%-ը:

4. նախորդ 365 օրերի ընթացքում յուրաքանչյուր պարտավորության գծով հանրագումարային ժամկետանց օրերի քանակը չի գերազանցել 30 օրը, ինչպես նաև հարցման օրվա դրությամբ վարկառուն չպետք է ունենա ժամկետանց պարտավորություն և Դասակարգված վարկ ֆինանսական համակարգի նկատմամբ:

Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով՝

  • Արժույթը՝ ՀՀ դրամ,\
  • Վարկի առավեկագույն գումար` մեկ վարկառուի վարկի առավելագույն գումարը 50մլն. ՀՀ դրամ, բայց ոչ ավել քան 2019թ. շրջանառության 10%-ը,Վարկի առավեկագույն գումար` մեկ վարկառուի (այդ թվում` փոխկապակցված անձանց) վարկի առավելագույն գումարը  50մլն. ՀՀ դրամ, բայց ոչ ավել քան 2019թ. շրջանառության 10%-ը,
  • ժամկետը՝ մինչև 36 ամիս (առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում),
  • վարկի տոկոսադրույքը՝ 1-ին տարում՝ 0%, 2-րդ տարում` 0%, 3-րդ տարում՝ 12%,
  • վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով՝ ծախսերի նպատակայնությունը հաստատելուց հետո, վարկի հաստատմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում։
Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են հետևյալ նպատակների (մեկի կամ միաժամանակ` մի քանիսի) համար.
  • աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ (նաև` 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը) իրականացնելու համար (յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 300 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը 3 ամսվա համար),
  • պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (նաև` 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը) իրականացնելու համար (առավելագույնը 3 ամսվա համար), բացառությամբ`  կանխավճարների և գերավճարների,
  • հումքի գնման կամ ներմուծման համար (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն Ծրագրով սահմանված վարկի առավելագույն գումարը)` պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի ՀՀ-ում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, Վարկառուն տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ և պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո
  • նոր սարքերի և սարքավորումների գնման կամ ներմուծման համար (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում սույն Ծրագրով սահմանված վարկի առավելագույն գումարը)` պայմանով, որ տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով և պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո,
  • հանրային ծառայությունների վճարումների (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի) իրականացման (նաև` 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը) համար՝ առավելագույնը 3 ամսվա համար), բացառությամբ` կանխավճարների և գերավճարների,
  • Վարձակալական վճարների վճարում։
Ուշադրություն` Վարկառուն կարող է օգտվել նշված Ծրագրերից միայն մեկից:

Արտոնյալ պայմաններով վարկերից օգտվելու համար վարկառուներն արդեն իսկ կարող են առցանց դիմում ներկայացնել Բանկ՝ https://www.idbank.am/content/contacts/ հղումով՝ ընտրելով «Վարկեր» թեման և լրացնելով պահանջվող բոլոր դաշտերը, ինչպես նաև businesssupport@idbank.am էլ․ փոստի հասցեով։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

էջը թարմացվել է 05.05.2020 16:32
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: