Chat with us, powered by IDBank
Օվերդրաֆտ Վարկեր՝ կարճաժամկետ խնդիրների լուծման համար

Օվերդրաֆտ

Շահավետ պայմաններով օվերդրաֆտներ՝ կարճաժամկետ խնդրիների լուծման համար։

          Ստացե՛ք շահավետ պայմաններով օվերդրաֆտ՝ կարճաժամկետ խնդիրների լուծման համար։ Օվերդրաֆտը տրամադրվում է առանց ամսական սպասարկման վճարի։Օվերդրաֆտի մարումն իրականացվում է բանկային հաշվին դրամական միջոցներ մուտքագրելու միջոցով, բանկային հաշվին դրամական միջոցների առկայության դեպքում՝ օրական։

  • Տոկոսադրույք
    սկսած 13%-ից (AMD)
  • Ժամկետ
    մինչև 12 ամիս
  • Նվազագույն գումար
    Չի սահմանվում


  • Առավելագույն գումար
    Մանրամասն



 
էջը թարմացվել է 18.12.2019 16:58

Օվերդրաֆտ

Շահավետ պայմաններով օվերդրաֆտներ՝ կարճաժամկետ խնդիրների լուծման նպատակով

Հաստատված է
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության
2019 թվականի նոյեմբերի 28-ի N499-Լ որոշմամբ
Գործում է սկսած 2019 թվականի դեկտեմբերի 10-ից

Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխված լինել
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք Բանկի ինտերնետային կայքում, խնդրում ենք ուշադրություն դարձնել տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին։
Եթե Դուք ամփոփագրին ծանոթանում եք թղթային տարբերակով, մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Բանկի ինտերնետային կայք` www.idbank.am հասցեով (ուշադրություն դարձնելով տեղեկատվական ամփոփագրի գործողության ամսաթվին), դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Հեռախոսազանգերի կենտրոն` 010 59 33 33 , 060 27 33 33 հեռախոսահամարներով։

Կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող Օվերդրաֆտի Տեղեկատվական Ամփոփագիր

1 Նպատակ ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, Անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսությամբ զբաղվող ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կարճաժամկետ ֆինանսական խնդիրների լուծում
Հաճախորդի դաս Մրկրո Փոքր/միջին Խոշոր
2 Արժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար ՀՀ դրամ ԱՄՆ դոլար ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
3 Նվազագույն գումար 1,000,000 2500 1,000,000 2500 1,000,000 2500
4 Առավելագույն գումար 25,000,000 50,000 250,000,000 500,000 Սահմանափակվում է ներքին կանոնակարգերով
Հաճախորդի հաշվով հայտի ներկայացմանը նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում իրականացրած միջին ամսական զուտ կրեդիտային շրջանառության (ԶԿՇ) 50 %, ընդ որում օվերդրաֆտը տրամադրվում է համապատասխան հաշվի արժույթով (օվերդրաֆտը տրամադրվում է արտարժույթով, եթե հաճախորդի ձեռնարկատիրական գործունեության հետ կապված մուտքերը նույնպես ստացվում են տվյալ հաշվի արժույթով), սակայն ոչ ավել քան նշված գումարն է` ըստ հաճախորդի դասի
5 Նվազագույն ժամկետ 1 ամիս
6 Առավելագույն ժամկետ 12 ամիս
  ՀՀ դրամ ԱՄՆ դոլար ՀՀ դրամ ԱՄՆ դոլար ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
7 Տարեկան անվանական տոկոսադրույք Սկսած 17% Սկսած 14% Սկսած 15% Սկսած 12% Սկսած 13% Սկսած 10%
8 Տարեկան փաստացի տոկոսադրույք Սկսած 19.73% Սկսած 16.21% Սկսած 17.38% Սկսած 13.92%  -
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
9 Սպասարկման ամսական վճար Չի սահմանվում
10 Վարկային հայտի ուսումնասիրության վճար Չի սահմանվում 
11 Տրամադրման միջնորդավճար Օվերդրաֆտի գումար 1%, նվազագույնը 40,000 ՀՀ դրամ
12 Օվերդրաֆտի գումարի և տոկոսագումարների մարումներ Օվերդրաֆտի մարումն իրականացվում է բանկային հաշվին դրամական միջոցներ մուտքագրելու միջոցով, բանկային հաշվում միջոցների առկայության դեպքում  օրական` բանկային օրվա ավարտին: Տոկոսագումարները հաշվարկվում են յուրաքանչյուր օր օվերդրաֆտի փաստացի մնացորդի նկատմամբ։ Տոկոսագումարների մարումն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում` համաձայն Օվերդրաֆտի պայմանագրի:
13 Զուտ կրեդիտային շրջանառություն (ԶԿՇ) Հաճախորդի Բանկում և/կամ այլ բանկերում բացված համապատասխան արժույթով ընթացիկ հաշվին հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների կտրվածքով ստացված կրեդիտային մուտքերի հանրագումարն է:ԶԿՇ-ն իր մեջ չի ներառում Բանկի և/ կամ այլ բանկերի կողմից տրամադրված վարկային միջոցների մուտքերը, արտարժույթի փոխարկումից ստացված մուտքերը, հաճախորդի (այդ թվում նրա հետ փոխակապակցված անձանց) մի հաշվից մեկ այլ հաշվին կատարված փոխանցումները/համալրումները: ԶԿՇ-ն հաշվարկվում է Հաճախորդի կողմից ներկայացրած բանկային հաշիվներից քաղվածքների հիման վրա, հաշվի չի առնվում ամսական առավելագույն և նվազագույն շարժը, ինչպես նաև հիմք է ընդունվում վերջին հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունները, որոնք համեմատվում են ԶԿՇ-ի հետ    
14 ԶԿՇ-ի նկատմամբ պահանջ  Օվերդրաֆտի պայմանագրով նախատեսված նվազագույն ԶԿՇ-ի ապահովում: Օվերդրաֆտի պայմանագրի կնքումից հետո երկամսյա պարբերականությամբ իրականացվում է հաճախորդի հաշվի մոնիթորինգ: Նվազագույն ԶԿՇ-ն չապահովելու դեպքում Բանկն իրավունք ունի նվազեցնել օվերդրաֆտի սահմանաչափը, ավելացնել տարեկան տոկոսադրույքը, պահանջել օվերդրաֆտի վաղաժամկետ մարում և կիրառել պայմանագրով նախատեսված այլ միջոցները:  
15 Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) 12 ամիս
16 Բիզնեսին ներկայացվող նվազագույն պահանջ Օվերդրաֆտ ստանալու համար հաճախորդը հայտի ներկայացմանը նախորդող 12-ամսյա ժամանակահատվածում ամսական պարբերականությամբ պետք է ստացած լինի վճարումներ առնվազն 3 տարբեր գործակալներից  
17 Բանկային հաշվի բացում/սպասարկում  Համաձայն Բանկում գործող սակագների, որոնք ներկայացված են հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր
18 Վարկի գումարի կանխիկացում Համաձայն Բանկում գործող սակագների, որոնք ներկայացված են հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր
19 Վարկառուին/երաշխավորին ներկայացվող պահանջներ ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 70 տարեկանը
20 Վարկառուի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն
2.  Դրական կամ չեզոք/Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի
3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ
21 Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ • Անշարժ գույք,
• Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/
• Տրանսպորտային միջոցներ
• Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ
• Դեբիտորական պարտքի իրավունք
• Ֆինանսական հոսքեր
• Երաշխիքներ, երաշխավորություններ
• Դրամական միջոցներ
• Թանկարժեք մետաղներ (իրեր)*****
• Բաժնեմասեր
• Արժեթղթեր
• Իրավունքի գրավ
• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք

Եթե օվերդրաֆտի գումարը չի գերազանցում ԶԿՇ-ի 30 %, ապա գույքային գրավ կարող է չպահանջվել, իսկ եթե գերազանցում է, ապա գույքային գրավը պարտադիր է` առնվազն գերազանցող մասին համապատասխան:
22 Վարկ/գրավ (իրացվելի արժեք)հարաբերակցություն Բանկի իրավասու մարմնի որոշմամբ` առավելագույնը`  50-100%` կախված գրավի տեսակից (գույքային գրավով ապահովված վարկերի դեպքում): Բանկի իրավասու մարմնի որոշմամբ վարկը կարող է տրամադրվել նաև առանց գույքային գրավի ապահովման կամ միաժամանակ` գույքային գրավի և այլ ապահովմամբ (երաշխավորություն, ֆինանսական հոսքեր, գույքային իրավունք և այլն):
23 Գրավի առարկայի ապահովագրություն Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն` վարկի մնացորդից կամ գույքի գնահատված շուկայական/իրացվելի արժեքից
24 Տույժեր, տուգանքներ ժամկետանց օվերդրաֆտի գումարի տույժ` օրական  0.1%
ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1%
25 Հայտի ընդունման և ձևակերպման վայր Բանկի մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ
26 Գլխավոր վարկային պայմանագրի կնքում Հաճախորդի ցանկությամբ վերջինիս հետ կարող է կնքվել գլխավոր վարկային պայմանագիր մինչև 240 ամիս ժամկետով 
27 Տրամադրման դրական գործոններ  1) դրական վարկային պատմությունը
2) կայուն դրամական հոսքեր
3) գրավի առարկայի համապատասխանությունը Բանկի պահանջներին
4) բարի համբավը
5) այլ գործոններ
28 Մերժման գործոններ  1) բացասական վարկային պատմությունը
2) Ֆինանսական ոչ բավարար վիճակը
3) գրավի առարկայի անհամապատասխանությունը Բանկի պահանջներին
4) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը
5) այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը
6) այլ գործոններ
29 Որոշման կայացման առավելագույն ժամկետ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օր
30 Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ** 1 աշխատանքային օր
31 Որոշման վավերականության ժամկետ*** 30 աշխատանքային օր
32 Որոշման վերահաստատման ժամկետ Որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով
33 Օվերդրաֆտը տրամադրելու ժամկետ Օվերդրաֆտի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր, եթե հաճախորդը վարկը ավելի ուշ ստանալու ցանկություն չի հայտնել` պահպանելով 31-րդ կետում նշված ժամկետը 
*ոսկյա իրերի գնահատումն իրականացվում է համաձայն բանկում գործող սակագների
** Բանկը վարկի տրամադրան վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 
*** Բանկը իրավասու է հրաժարվել վարկը տրամադրելուց, եթե փոփոխվել են վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն)
Օվերդրաֆտի տրամադրման միջնորդավճարը հաշվարկվում է ելնելով կնքված օվերդրաֆտի պայմանագրի ընդհանուր գումարից և գանձվում է օվերդրաֆտի պայմանագրի կնքման օրը
Բացի սույն պայմաններում նշված միջնորդավճարներից, վարկառուն իրականացնելու է նաև գույքի գրավադրման հետ կապված հետևյալ ծախսերը (ծախսերը ներկայացված են 1 միավոր անշարժ գույքի գրավի դեպքում)․
✓ Գույքի գնահատման վճար` կախված գրավադրվող գույքի տեսակից (բանակարան, բանկելի տուն, հասարակական նշանակության տարածք և այլն) , Բանկի հետ համագործակցող ընկերությունների  ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Գնահատողների ցանկ
✓ Միասնական տեղեկանք` մինչև 11.500 ՀՀ դրամ
✓ Տեղեկատվության հարցում՝ 1300 ՀՀ դրամ
✓ Նոտարական վավերացման վճարներ`  15.000 ՀՀ դրամ
✓ Գրավի իրավունքի գրանցում`  26,400 ՀՀ դրամ

Անկախ Բանկի կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:
Գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ:
 Ապահովագրական ընկերությունների ցանկ:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
. Բանկը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, գյուղատնտեսական նպատակով ֆիզիկական անձին մինչև 5 միլիոն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով օվերդրաֆտների տրամադրման դեպքում հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ,  որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
2. ՀՀ օրենսդրությանը համաձայն գերփոքր ձեռնարկություն հանդիսացող հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած օվերդրաֆտի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։ Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Բանկի եկամուտը ձևավորող վճարները։ Հաճախորդն իրավունք ունի նաև վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
3. Անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։
4. Օվերդրաֆտի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Օվերդրաֆտի տոկոսագումարը հաշվարկվում է օվերդրաֆտի փաստացի մնացորդի նկատմամբ։
5. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա օվերդրաֆտը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
6. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղումով՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց:
7. Արտարժույթով օվերդրաֆտների դեպքում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է ընդունվում օվերդրաֆտի տրամադրման պահին ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը: Փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
8. Արտարժությով տրամադրված օվերդրաֆտի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները  վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել  նաև օվերդրաֆտի արժույթով:
9. Արտարժույթով տրամադրվող օվերդրաֆտների դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ օվերդրաֆտի մարումների վրա։
10. Տոկոսագումարների և օվերդրաֆտի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը  Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդն իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
11. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
12. Վարկառուն կարող է զրկվել  գույքի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները
13. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
14. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, օվերդրաֆտի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և  վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
15. Բանկի և ՀՀ օրենսդրության համաձայն գերփոքր ձեռնարկություն հանդիսացող վարկառուի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով),  հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58-24-21:  Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
16. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
17. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
18. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
19. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր։
20. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
21. Բանկի կողմից հեռահար սպասարկումն իրականացվում է Բանկ-հաճախորդ առցանց համակարգի միջոցով, որի սպասարկման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով` «Սակագների տեղեկատվական ամփոփագիր»
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ 

էջը թարմացվել է 31.01.2020 13:26
Օվերդրաֆտ ստանալու համար բանկ են ներկայացվում ստորև հղումով թվարկված փաստաթղթերը

էջը թարմացվել է 05.12.2017 16:50
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: