
Բիզնես Հիփոթեք
-
Տոկոսադրույքսկսած 8.5% (USD)
կամ
սկսած 10․1% (AMD)
-
Ժամկետ24-180 ամիս
-
Նվազագույն գումար10 000 000 ՀՀ դրամ
կամ
20 000 ԱՄՆ դոլար
-
Առավելագույն գումարՍահմանափակվում է ներքին կանանակարգերով
Բիզնես Հիփոթեք
1․ | Վարկի նպատակ |
1. Անշարժ գույքի, այդ թվում առանձին հողատարածքի ձեռքբերում (անկախ անշարժ գույքի նպատակային նշանակությունից), 2. Անշարժ գույքի վերանորոգում/վերակառուցում/կառուցում |
||||||
2․ | Վարկառու | Բանկի ներքին դասակարգման չափանիշների համաձայն միկրո, ՓՄՁ և խոշոր դասին համապատասխանող ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ | ||||||
3․ | Արժույթ | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | |||||
4․ | Վարկի նվազագույն ժամկետ | 24 ամիս | ||||||
5․ | Վարկի առավելագույն ժամկետ | 180 ամիս | ||||||
6․ | Վարկի գումար | նվազագույն | 10.000.000 | 20.000 | ||||
առավելագույն | Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափի նորմատիվով թույլատրելի սահմանաչափը | |||||||
7․ | Վարկի տարեկան տոկոսադրույք* |
վարկի գործողության առաջին 12 ամիսների համար հաստատուն տոկոսադրույք` սկսած 10.1 %-ից, 13-րդ ամսից սկսած լողացող տոկոսադրույք` ԱԲՀՏ գումարած 0-4% |
վարկի գործողության առաջին 24 ամիսների համար հաստատուն տոկոսադրույք` սկսած 8.5 %-ից, 25-րդ ամսից սկսած լողացող տոկոսադրույք` ԱԲՀՏ գումարած 0-4% |
|||||
8․ | Վարկային հայտի ուսումնասիրության վճար | չի սահմանվում | ||||||
9․ | Վարկի տրամադրման միջնորդավճար | վարկի գումարի 0.5-1%, միանվագ | ||||||
10․ | Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված | վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը, ելնելով բիզնեսի առանձնահատկություններից, կարող է տրամադրվել վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում, սակայն գումարային չի կարող գերազանցել 36 ամիսը | ||||||
11․ | Վարկի և տոկոսագումարների մարումներ |
1. անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ, 2. նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական, 3. խառը` վարկի մայր գումարի մարումները` ելնելով հաճախորդի ֆինանսական հոսքերի առաջացման դինամիկայից, իսկ տոկոսագումարները` ամսական: |
||||||
12․ | Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) | 6 ամիս | ||||||
13․ | Բանկային հաշվի բացում/սպասարկում | համաձայն Բանկում գործող սակագների | ||||||
14․ | Վարկի գումարի կանխիկացում |
1. Անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում, վարկի գումարը փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին: Վաճառողի՝ Բանկում գտնվող բանկային հաշվին փոխանցվելու դեպքում այդ հաշվից գումարը կանխիկացնելիս կանխիկացման սակագին չի կիրառվում, 2. Անշարժ գույքի վերանորոգման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` համաձայն սակագների |
||||||
15․ | Վարկառուի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ |
1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն, 2. Դրական կամ չեզոք/Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի, 3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող են սահմանվել այլ մասնակիցների, ինչպես նաև վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ |
||||||
16․ | Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ |
• Ձեռքբերվող/վերանորոգվող/վերակառուցվող անշարժ գույք, • Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/, • Տրանսպորտային միջոցներ, • Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ, • Ֆինանսական հոսքեր, • Երաշխիքներ, երաշխավորություններ, • Դրամական միջոցներ, • Թանկարժեք մետաղներ (իրեր)**, • Բաժնեմասեր, • Արժեթղթեր, • Իրավունքի գրավ • ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք։ |
||||||
17․ | Վարկ/գրավ հարաբերակցություն | Սահմանվում է Բանկում գործող ներքին իրավական ակտերով։ | ||||||
18․ | Գրավի առարկայի ապահովագրություն | Տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի առարկան ենթակա է ապահովագրման գնահատված շուկայական արժեքից: Գրավի մնացած տեսակների դեպքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն։ | ||||||
19․ | Տույժեր, տուգանքներ | ժամկետանց վարկի տույժ` օրական 0.1% | ||||||
ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1% | ||||||||
վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում տույժ` վաղաժամկետ մարվող գումարի 5% | ||||||||
20․ | Հայտի ընդունման վայր | Բանկի բոլոր մասնաճյուղեր | ||||||
21․ | Որոշման կայացման առավելագույն ժամկետ | Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օր | ||||||
22․ | Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ | 1 աշխատանքային օր | ||||||
23․ | Որոշման վավերականության ժամկետ*** | 30 աշխատանքային օր | ||||||
24․ | Որոշման վերահաստատման ժամկետ*** | առավելագույնը մեկ անգամ, որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով | ||||||
25․ | Վարկը տրամադրելու ժամկետ | Համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի |
* Հաճախորդին վարկի տրամադրման տոկոսադրույքը որոշվում է վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմնի կողմից` ելնելով հաճախորդի ֆինանսական ցուցանիշներից, վարկային պատմությունից, պահանջվող վարկի ժամկետից, բիզնեսի գործունեության երկարությունից, բարի համբավից, հաճախորդի վարկանիշից և այլ ցուցանիշներից: Վարկի տոկոսադրույքը փոփոխության արդյունքում չի կարող պակաս լինել 3 տոկոսից և չի կարող գերազանցել 19 տոկոսը: «ԱյԴի Բանկ» ՓԲԸ հաշվարկային տոկոսադրույքը (ԱԲՀՏ) և հաշվարկման մեթոդաբանությունը հետևյալ հղմամբ՝ https://www.idbank.am/business/business-anelik-bank-reference-rate-abrr/:
**Ոսկյա իրերի գնահատումն իրականացվում է համաձայն բանկում գործող սակագների:
*** Բանկը իրավասու է հրաժարվել վարկը տրամադրելուց, եթե փոփոխվել են վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն):
Տոկոսագումարների հաշվարկման կարգ`
Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ:
Արտարժույթի ազդեցությունը
Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Հայտի մերժում
Հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել վարկի մերժման վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: