Chat with us, powered by IDBank

ԳՀՀ-ՄՓՄՁ Ծրագրի շրջանակներում վարկեր

Վարկեր` Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքին համապատասխանող ՓՄՁ սուբյեկտների և անհատ գյուղացիների համար։

            Շահավետ պայմաններով ստացե՛ք բիզնես վարկ, որը թույլ կտա ապահովել Ձեր բիզնեսի կայուն աճն ու զարգացումը:          


  • Տոկոսադրույք
    11.5% - 13.7%
  • Ժամկետ
    մինչև 60 ամիս
  • Նվազագույն գումար
    3 000 000 ՀՀ դրամ
  • Առավելագույն գումար
    100 000 000 ՀՀդրամ         
 
էջը թարմացվել է 05.12.2017 16:50

 ԳՀՀ-ՄՓՄՁ Ծրագրի շրջանակներում վարկեր

Վարկեր` Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքին համապատասխանող ՓՄՁ սուբյեկտների և անհատ գյուղացիների համար։


Վարկի նպատակ ՀՀ ռեզիդենտ` իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկ
Հաճախորդ Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքին համապատասխանող ՓՄՁ սուբյեկտներ և անհատ գյուղացիներ
Արժույթ ՀՀ դրամ
Վարկի նվազագույն ժամկետ չի սահմանափակվում
Վարկի առավելագույն ժամկետ 60 ամիս
Վարկի նվազագույն գումար 3.000.000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար 100.000.000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք 11.5-13.7%
Վարկային հայտի ուսումնասիրության վճար չի սահմանվում
Վարկի տրամադրման միջնորդավճար Վարկի գումարի 1%
Վարկի և տոկոսագումարների մարումներ 1. անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ,
2. նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական,
3. խառը` վարկի մայր գումարի մարումները` ելնելով հաճախորդի ֆինանսական հոսքերի առաջացման դինամիկայից, իսկ տոկոսագումարները` ամսական:
Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) 6 ամիս
Բանկային հաշվի բացում/սպասարկում  պահանջվում է համաձայն սակագների
Վարկի գումարի կանխիկացում համաձայն Բանկում գործող սակագների
( վարկի գումարի կամ դրա մի մասի կանխիկ օգտագործումը Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է սահմանափակվել (կանխիկ միջոցների օգտագործում է համարվում նաև հաճախորդի մեկ հաշվից Բանկում կամ այլ բանկերում գտնվող իր մեկ այլ հաշվին իրականացվող փոխանցումները))
Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում  ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 70 տարեկանը
Վարկառուի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի  վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ  1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն,
2.  Դրական կամ չեզոք/Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի,
3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ
Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ • Անշարժ գույք,
• Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/,
• Տրանսպորտային միջոցներ,
• Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ,
• Դեբիտորական պարտքի իրավունք,
• Ֆինանսական հոսքեր,
• Երաշխիքներ, երաշխավորություններ,
• Դրամական միջոցներ,
• Թանկարժեք մետաղներ (իրեր)*,
• Բաժնեմասեր,
• Արժեթղթեր,
• իրավունքի գրավ
• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք։
Վարկ/գրավ հարաբերակցություն Սահմանվում է համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի::
Գրավի առարկայի ապահովագրություն Տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի առարկան ենթակա է ապահովագրման գնահատված շուկայական արժեքից: Գրավի մնացած տեսակների դեպքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն
*ոսկյա իրերի գնահատումն իրականացվում է համաձայն բանկում գործող սակագների
Տույժեր, տուգանքներ ժամկետանց վարկի տույժ` օրական 0.1%
ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1%
վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում տույժ` վաղաժամկետ մարվող գումարի 3% չափով։
Հայտի ընդունման վայր Բանկի մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ
Որոշման կայացման առավելագույն ժամկետ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օր
Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ 1 աշխատանքային օր
Որոշման վավերականության ժամկետ 30 աշխատանքային օր
Որոշման վերահաստատման ժամկետ առավելագույնը մեկ անգամ, որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով
Վարկը տրամադրելու ժամկետ Համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի:

Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ:   

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել վարկի մերժման վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր:

Բանկը իրավասու է հրաժարվել վարկը տրամադրելուց, եթե փոփոխվել են վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն)

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 28.09.2018 10:44
ԳՀՀ-ՄՓՄՁ ծրագրով վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Վարկառուի պետական գրանցման վկայականի պատճեն (ներդիրներով) և հարկային կոդ (ՀՎՀՀ) պատճենը, կանոնադրության պատճենը (բոլոր փոփոխություններով և լրացումներով, ընկերության կողմից հաստատված),    

  • Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենը,


  • Իրավաբանական անձի մասնակիցների, տնօրենի անձնագրերի պատճեները (իրավաբանական անձ մասնակիցների դեպքում պետական գրանցման վկայականի, կանոնադրության և հարկային կոդի պատճեները),


  • Հարկային պետական ծառայություն ներկայացվող վերջին մեկ տարվա հաշվետվությունները,


  • Որպես գրավ առաջարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենը,


  • Գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, սերտիֆիկատների և այլ փաստաթղթերի պատճենները,


  • Բանկի համար ընդունելի ֆորմատով/տեսքով ներքին և հրապարակված ֆինանսական ամփոփ հաշվետվություններ, կազմակերպության առկա Հաշվեկշռային, Եկամուտ Ծախսերի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ, վերլուծական ժամանակահատվածի պատկեր ստանալու համար:

էջը թարմացվել է 05.12.2017 16:50
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: