Chat with us, powered by IDBank

ID-EIB-III Ծրագրի շրջանակներում վարկեր

Վարկեր գյուղատնտեսության, գյուղ վերամշակման, արտահանման խթանման և արդյունաբերության իրականացման և զբոսաշրջության զարգացման նպատակով

            Շահավետ պայմաններով ստացեք բիզնես վարկ, որը թույլ կտա ապահովել Ձեր բիզնեսի կայուն աճն ու զարգացումը:          


  • Տոկոսադրույք
    8% - 9.5%
  • Ժամկետ
    մինչև 90 ամիս
  • Նվազագույն գումար
    5 000 001 ՀՀ դրամ
  • Առավելագույն գումար
    500 000 000 ՀՀդրամ         
 
էջը թարմացվել է 01.07.2021 17:43

 ID-EIB-III Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր

Վարկեր գյուղատնտեսության, գյուղ վերամշակման, արտահանման խթանման և արդյունաբերության իրականացման և զբոսաշրջության զարգացման նպատակով

ID-EIB-III ծրագրի շրջանակներում վարկերի տրամադրման
տեղեկատվական ամփոփագիր

վարկի նպատակ գյուղատնտեսության, գյուղմթերքների վերամշակման, զբոսաշրջության, արտահանման խթանման և արդյունաբերության իրականացման նպատակով նյութական և/կամ ոչ նյութական հիմնական միջոցների, շրջանառու միջոցների ձեռքբերում/համալրում

հաճախորդ գյուղատնտեսության, գյուղմթերքների վերամշակման, զբոսաշրջության, արտահանման խթանման և արդյունաբերության ոլորտներում զբաղված ՀՀ ռեզիդենտ միկրո, փոքր/միջին և խոշոր ձեռնարկություններ (այդ թվում` Անհատ ձեռնարկատերեր)
արժույթ ՀՀ դրամ
վարկի նվազագույն ժամկետ 24 ամիս
վարկի առավելագույն ժամկետ 90 ամիս, բայց ոչ ավելի, քան վարկավորվող նախագծի տեխնիկական և տնտեսական ժամկետը
վարկի նվազագույն գումար 5.000.001 ՀՀ դրամ
վարկի առավելագույն գումար* 500.000.000 ՀՀ դրամ
վարկի տարեկան անվանական տոկոսադրույք 8-9.5%
վարկային հայտի ուսումնասիրության վճար չի սահմանվում
վարկի տրամադրման միջնորդավճար Վարկի գումարի 0-1%
վարկի մարման առավելագույն արտոնյալ ժամկետ 30 ամիս
վարկի և տոկոսագումարների մարումներ 1. անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ,
2. նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական,
3. խառը` վարկի մայր գումարի մարումները` ելնելով հաճախորդի ֆինանսական հոսքերի առաջացման դինամիկայից, իսկ տոկոսագումարները` ամսական:
բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) 6 ամիս
բանկային հաշվի բացում/սպասարկում  Համաձայն Բանկում գործող սակագների, որոնք ներկայացված են հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր
վարկի գումարի կանխիկացում համաձայն Բանկում գործող սակագների
(վարկի գումարի կամ դրա մի մասի կանխիկ օգտագործումը Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է սահմանափակվել (կանխիկ միջոցների օգտագործում է համարվում նաև հաճախորդի մեկ հաշվից Բանկում կամ այլ բանկերում գտնվող իր մեկ այլ հաշվին իրականացվող փոխանցումները))
վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում  ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 70 տարեկանը
վարկառուի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի  վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ  1. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ բանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի և այլնի գծով),
2.  վարկի ստացման դիմումի ներկայացման օրվանը նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար,
3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ
ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ • անշարժ գույք,
• հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/,
• տրանսպորտային միջոցներ,
• շրջանառության մեջ գտնվող ապրանքներ,
• դեբիտորական պարտքի իրավունք,
• ֆինանսական հոսքեր,
• երաշխիքներ, երաշխավորություններ,
• դրամական միջոցներ,
• թանկարժեք մետաղներ (իրեր)**,
• բաժնեմասեր,
• արժեթղթեր,
• իրավունքի գրավ,
• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք
վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն 50-100%` կախված գրավի տեսակից և Բանկի իրավասու մարմնի որոշումից: Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը
գրավի առարկայի ապահովագրություն Վարկի տրամադրման վերաբերյալ իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն
տույժեր, տուգանքներ ժամկետանց վարկի տույժ` օրական 0.1%
ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1%
վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում տույժ`
վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով 
հայտի ընդունման վայր Բանկի մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ
գլխավոր վարկային պայմանագրի կնքում հաճախորդի ցանկությամբ վերջինիս հետ կարող է կնքվել գլխավոր վարկային պայմանագիր մինչև 240 ամիս ժամկետով 
տրամադրման դրական գործոններ  1) դրական վարկային պատմություն,
2) կայուն դրամական հոսքեր,
3) գրավի առարկայի համապատասխանությունը Բանկի պահանջներին,
4) բարի համբավ
5) այլ գործոններ
մերժման գործոններ  1) բացասական վարկային պատմություն,
2) ֆինանսական ոչ բավարար վիճակ,
3) գրավի առարկայի անհամապատասխանությունը Բանկի պահանջներին,
4) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,
5) այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը
6) այլ գործոններ
որոշման կայացման առավելագույն ժամկետ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 25 աշխատանքային օր
որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ*** 1 աշխատանքային օր
որոշման վավերականության ժամկետ**** 30 աշխատանքային օր
որոշման վերահաստատման ժամկետ**** առավելագույնը մեկ անգամ, որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով
վարկը տրամադրելու ժամկետ վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր  
eib_logo_en_185x70.png



*Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է տրամադրվել նշված գումարը գերազանցող գումարի վարկեր։
**Ոսկյա իրերի գնահատումն իրականացվում է համաձայն Բանկում գործող սակագների:
***Բանկը վարկի տրամադրման վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Բանկի տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
****Բանկը իրավասու է հրաժարվել վարկը տրամադրելուց, եթե փոփոխվել են վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն)

Գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ցանկ
Ապահովագրական ընկերությունների ցանկ


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։
2. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
3. Արտարժույթով տրամադրված վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները  վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել  նաև վարկի արժույթով:
4. Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։
5. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը  Բանկը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդն իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
6. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին ապագայում վարկ ստանալու համար։
Վարկառուն կարող է զրկվել  գույքի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները
7. Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում Վարկառուի այլ գույքի հաշվին:
8. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և  վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
9. Բանկի և ՀՀ օրենսդրության համաձայն գերփոքր ձեռնարկություն հանդիսացող վարկառուի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով),  հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70-11-11, ֆաքս` (+37410) 58-24-21:  Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
10. Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
11. Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը հաճախորդի ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է լրացուցիչ տեղեկություններ հավաքագրել։
12. Հաճախորդը իրավունք ունի Բանկի հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
11. Վարկային պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների տրամադրման պայմաններին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ Սակագների տեղեկատվական ամփոփագիր։
12. Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների ցանկին, վերջիններիս գործունեության հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Մասնաճյուղեր և բանկոմատներ։
13. Բանկի կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է IDBusiness համակարգի և/կամ IDBusiness Mobile հավելվածի միջոցով, որի սպասարկման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով` «Սակագների տեղեկատվական ամփոփագիր»։

Պահանջվող փաստաթղթերի ցանկ




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

էջը թարմացվել է 12.07.2021 11:50
ID-EIB-III ծրագրով վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

Նախքան ֆինանսական վերլուծության իրականացումը

1. Վարկառուի կանոնադրության պատճենը (բոլոր փոփոխություններով և լրացումներով, ընկերության կողմից հաստատված)
2. Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենը
3. Իրավաբանական անձի մասնակիցների, տնօրենի անձնագրերի պատճենները (իրավաբանական անձ մասնակիցների դեպքում կանոնադրության պատճենը)
4. Հարկային պետական ծառայություն ներկայացվող վերջին մեկ տարվա հաշվետվությունները
5. Որպես գրավ առաջարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները
6. Գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, սերտիֆիկատների և այլ փաստաթղթերի պատճենները
7. Բանկի համար ընդունելի ֆորմատով/տեսքով ներքին և հրապարակված ֆինանսական ամփոփ հաշվետվություններ, կազմակերպության առկա Հաշվեկշռային, Եկամուտ Ծախսերի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ, վերլուծական ժամանակահատվածի պատկեր ստանալու համար
8. Ձեռքբերվող սարքավորումներին վերաբերող փաստաթղթեր ըստ անհրաժեշտության (անձնագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն)


Վարկային հայտի հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր

1. Տեղեկանք Պետ. Ռեգիստրից կամ այլ իրավասու մարմնից իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունների, մասնակիցների և գործադիր մարմնի վերաբերյալ
2. Տեղեկանք Հարկային պետական ծառայությունից բյուջեի և սոցապ հիմնադրամի նկատմամբ պարտքերի վերաբերյալ ( Բանկի պահանջով )
3. Գրավադրվող գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը (սեփականության հիմքերով)
4. Գրավատու ֆիզիկական անձի անձնագրի, սոցիալական քարտի, ամուսնության վկայականի (առկայության դեպքում), կնոջ/ամուսնու անձնագրերի պատճենները
5. Գրավատու իրավաբանական անձի կանոնադրության պատճենը, ընկերության իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադնելու վերաբերյալ (ինչպես նաև տեղեկանք Պետ. Ռեգիստրից կամ այլ իրավասու մարմնից իրավաբանական անձի մասնակիցների և գործադիր մարմնի վերաբերյալ)
6.  Իրավասու մարմնի կողմից գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք
7. Ընկերության իրավասու մարմնի ընդհանուր ժողով, հիմնադիր որոշումը <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ից վարկ վերցնելու և գույքը գրավադնելու վերաբերյալ
8. Բանկի համար ընդունելի համապատասխան ընկերությունների կողմից կազմված գրավադրվելիք/գրավադրված գույքի գնահատման ակտ
9. Ձեռքբերվող սարքավորումներին վերաբերող փաստաթղթեր ըստ անհրաժեշտության (անձնագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն)

էջը թարմացվել է 16.06.2021 16:20
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: