
Փաստաթղթային ակրեդիտիվ
Միջազգային առևտրի ֆինանսավորում
«ԱյԴի Բանկ»-ի կողմից մատուցվող ծառայության այս տեսակից օգտվելու դեպքում դուք հեշտությամբ կհաղթահարեք միջազգային առևտրում առկա խոչընդոտները, քանի որ «ԱյԴի Բանկ»-ը կպաշտպանի Ձեր շահերը միջազգային առևտրային գործարքներում: Դուք կունենաք հնարավորություն ձևավորել նոր առևտրային հարաբերություններ և զարգացնել դրանք:
Եթե Դուք զբաղվում եք միջազգային առևտրով (ներմուծում/արտահանում), ձեզ մտահոգում են խնդիրներ, կապված միջազգային առևտրի ոլորտում առկա ռիսկերի հետ, ունեք գործարքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պակաս, ապա այս ծառայությունը հենց Ձեզ համար է:
Ակրեդիտիվը միջազգային առևտրի ֆինանսավորման ամենատարածված միջոցներից մեկն է, քանի որ զգալիորեն նպաստում է միջազգային առևտրում Ձեր շահերի պաշտպանությանը, առկա ռիսկերը հավասարաչափ բաշխելով ներկրողի, արտահանողի և նրանց շահերը ներկայացնող բանկերի միջև:
Փաստաթղթային ակրեդիտիվը նպատակահարմար է կիրառել այն դեպքում, երբ գնորդը և վաճառողը չեն ճանաչում միմյանց, և վաճառողը վստահ չէ գնորդի վճարունակության վրա, իսկ գնորդն իր հերթին վստահ չէ որ վաճառողը կառաքի ապրանքը:
Փաստաթղթային ակրեդիտիվների թողարկման և սպասարկման պայմաններն ու սակագները
1 | Ակրեդիտիվի նպատակ | Գնորդի և վաճառողի միջև կնքված գործարքով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների դիմաց վճարումների իրականացման համար | ||||
2 | Հաճախորդ | ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ, Անհատ ձեռնարկատեր և գյուղատնտեսությամբ զբաղվող ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ | ||||
3 | Արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի կամ այլ արտարժույթ | ||||
4 | Նվազագույն գումար | չի սահմանվում | ||||
5 | Առավելագույն գումար | սահմանափակվում է Բանկի ներքին իրավական ակտերով | ||||
6 | Առավելագույն ժամկետ | թողարկվող ակրեդիտիվի ժամկետը պայմանավորված է գործարքի ժամկետով և հաճախորդի վարկունակությամբ | ||||
7 | Ներմուծման ակրեդիտիվներ | |||||
7.1 | Ակրեդիտիվի թողարկում | 0.15%, նվազագույնը` 40,000 | ||||
7.2 | Ակրեդիտիվի հաստատում այլ բանկի կողմից | պայմանագրային | ||||
7.3 | Փաստաթղթերի ստուգում` | առանց տարաձայնությունների | 25,000 փաստաթղթերի յուրաքանչյուր փաթեթի համար | |||
տարաձայնություններով /գանձվում է շահառուից/ | 50,000 փաստաթղթերի յուրաքանչյուր փաթեթի համար | |||||
7.4 | Ակրեդիտիվով վճարում | 0.15%, նվազագույնը` 6,000, առավելագույնը՝ 45,000 | ||||
7.5 | Ակրեդիտիվի պայմանների փոփոխություն կամ չեղյալացում |
25.000 ՀՀ դրամ Գումարի ավելացման դեպքում տարբերության մասով լրացուցիչ կգանձվի թողարկման միջնորդավճար՝ առանց նվազագույն սահմանաչափի կիրառման |
||||
8 | Արտահանման ակրեդիտիվներ | |||||
8.1 | Ակրեդիտիվի /այդ թվում՝ յուրաքանչյուր փոփոխության/ծանուցում | 25000 ՀՀ դրամ | ||||
8.2 | Այլ բանկի կողմից թողարկված ակրեդիտիվի հաստատում | պայմանագրային | ||||
8.3 | Փաստաթղթերի ընդունում, ստուգում, ուղարկում | 30,000 ՀՀ դրամ | ||||
8.4 | Թողարկված ակրեդիտիվի կատարում /վճարում, ակցեպտավորում կամ նեգոցիացիա/ | 0.2% նվազագույնը 50,000 ՀՀ դրամ | ||||
9 | Վարկային պատմության նկատմամբ պահանջ (այդ թվում երաշխավորի) |
Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ ակրեդիտիվների դեպքում` 1. վարկային պատմության առկայությունը պարտադիր չէ 2. ակրեդիտիվի թողարկման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն Այլ ապահովվածությամբ ակրեդիտիվների դեպքում (հաճախորդի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ). 1. ակրեդիտիվի թողարկման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն, 2. Դրական կամ չեզոք/Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի, 3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև հաճախորդի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ |
||||
10 | Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ |
• Անշարժ գույք, • Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/, • Տրանսպորտային միջոցներ, • Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ, • Դեբիտորական պարտքի իրավունք, • Ֆինանսական հոսքեր, • Երաշխիքներ, երաշխավորություններ, • Դրամական միջոցներ, • Թանկարժեք մետաղներ (իրեր), • Բաժնեմասեր, • Արժեթղթեր, • իրավունքի գրավ • ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք |
||||
11 | Ակրեդիտիվի գումար/գրավ հարաբերակցություն | Սահմանվում է Ռիսկերի կառավարման քաղաքականությամբ: Ակրեդիտիվի գումար/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը | ||||
12 | Գրավի առարկայի ապահովագրություն | Տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի առարկան ենթակա է ապահովագրման գնահատված շուկայական արժեքից: Գրավի մնացած տեսակների դեպքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն | ||||
13 | Հայտի ընդունման վայր | Բանկի բոլոր մասնաճյուղեր, գլխամասային գրասենյակ | ||||
14 | Պայմանագրերին ներկայացվող պահանջներ |
1. Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավով ապահովված ակրեդիտիվների դեպքում ակրեդիտիվի պայմանագիր չի կնքվում 2. Այլ ապահովվածությամբ ակրեդիտիվների դեպքում Բանկի և հաճախորդի միջև պայմանագիրը կնքվում է Բանկի կողմից հաստատված ստանդարտ ձևերին համապատասխան |
||||
15 | Որոշման կայացման առավելագույն ժամկետ |
Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավով ապահովված ակրեդիտիվների դեպքում՝ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում Այլ ապահովվածության դեպքում՝ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում |
||||
16 | Որոշման վավերականության ժամկետ | 30 աշխատանքային օր | ||||
17 | Որոշման վերահաստատման ժամկետ | որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող պայմաններով | ||||
18 | Ակրեդիտիվը թողարկելու ժամկետ |
Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավով ապահովված ակրեդիտիվների դեպքում՝ որոշման կայացման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում, Այլ ապահովվածության դեպքում՝ համաձայն Ֆինանսական գործառնությունների ձևակերպման ընթացակարգի |
Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավով չապահովված ակրեդիտիվների դեպքում ակրեդիտիվի ամբողջ ժամկետի համար /մինչև ակրեդիտիվի ամբողջ գումարի վճարումը/, ինչպես նաև ակրեդիտիվի ներքո Ֆինանսավորման նպատակով տրամադրվում է վարկային սահմանաչափ, որի դիմաց հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույք` սկսած 1%-ից: Վարկավորման մնացած պայմանները սահմանվում են Բանկի կողմից հաստատված ստանդարտ վարկատեսակի պահանջների համաձայն` համապատասխան իրավասու մարնի որոշմամբ:
Երրորդ բանկերի միջնորդավճարները, փոստային և կապի ծախսերը գանձվում են լրացուցիչ՝ ըստ դրանց փաստացի մեծության:
Գրավների հետ կապված այլ գործառնությունները սահմանվում են համաձայն Բանկում գործող սակագների
Բանկը իրավասու է հրաժարվել ակրեդիտիվը թողարկելուց, եթե փոփոխվել են ակրեդիտիվի թողարկման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն)