Բիզնես Ցպահանջ

Անժամկետ ավանդներ

Օգտվե՛ք  «Բիզնես Ցպահանջ» անժամկետ ավանդից։ Ավանդի տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի օրական մնացորդի նկատմամբ։    


  • Տոկոսադրույք
    մինչև 1 %
  • Ժամկետ
    Չի  սահմանվում
  • Նվազագույն գումար
    100 000 ՀՀ Դրամ կամ դրան համարժեք արտարժույթ
  • Առավելագույն գումար
    Չի  սահմանվում


էջը թարմացվել է 22.12.2017 12:17

Բիզնես Ցպահանջ

ավանդի տեղեկատվական ամփոփագիր

1. «ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից իրավաբանական անձանցից (այդ թվում Ա/Ձ-ներից) ընդունված ցպահանջ ավանդների տարեկան տոկոսադրույքները հետեւյալն են.

Ժամկետը

Տարեկան պարզ տոկոսադրույքը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Ռուբլի

անժամկետ

1.0%

0.25%

0%

1.0%

2. Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար, Եվրո ՌԴ ռուբլի, որը պետք է պահպանվի սույն ամփոփագրի 1-ին կետում նշված տոկոսները ստանալու համար:

3. Ավանդային պայմանագրի ընթացքում ավանդատուն կարող է ավելացնել և նվազեցնել ավանդի գումարը, իսկ տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի օրական մնացորդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

4. Ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ պայմանագրում նշված ժամկետում:

5. Արտարժույթով ներդրված ավանդի տոկոսագումարներն ավանդատուի ցանկությամբ կարող են վճարվել այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, բացառությամբ` ՀՀ ԿԲ կողմից սահմանված դեպքերի: Արտարժույթով ներդրված ավանդի դեպքում, եթե ավանդատուն ցանկություն չի հայտնել ավանդի տոկոսների վճարումը ստանալ տվյալ արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով վճարման պահին Բանկում տվյալ արտարժույթի համար սահմանված առքի փոխարժեքով։

6. Ավանդի նկատմամբ տոկոսներ հաշվեգրվում են ավանդը ներդնելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուից հաշվից այլ հիմքերով դուրս գերելու օրվան նախորդող օրը։

7. Ավանդային պայմանագրի կնքման ժամանակ ավանդատուի գրավոր դիմումի հիման վրա ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկված տոկոսագումարը կարող է ավելացվել ավանդի գումարին պայմանագրով նշված տոկոսների վճարման հաճախականությամբ:

8. Բանկն իրավունք ունի միակողմանի փոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը ուժի մեջ մտնելու պահից 15 օր առաջ Բանկի պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով:

9. Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Ավանդային հաշվից քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն ամիսը 1 անգամ` երեսնօրյա պարբերականությամբ, եթե պայմանագրով կամ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

11. Անհատ ձեռնարկատերերից ներգրավված ավանդների դեպքում ի լրումն վերը նշվածի կիրառվում են նաև հետևյալ կետերը`
11.1. Ավանդների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
11.2. Ավանդի հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

Ավանդի արժութային կառուցվածքը Եթե Բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե Բանկում ունեք միայն արտարժութային ավանդ Եթե Բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ 5 միլիոն ՀՀ դրամ 10 միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
5 միլիոն ՀՀ դրամ
(երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

11.3.  Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:

11.4. Ավանդատուն իրավունք ունի ավանդային գործարքից բխող պահանջները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կամ դիմել դատարան (իսկ Բանկի և հաճախորդի միջև արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում`  համապատասխան արբիտրաժային տրիբունալ)  կամ ՀՀ կենտրոնական բանկ:

11.5. Բանկը պարտավոր է ավանդատուի կողմից ներկայացված բողոք-պահանջը ստանալու պահից սկսած՝ 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տրամադրել վերջնական պատասխան։ Բանկի վերջնական, գրավոր պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում այն ստանալու պահից կամ 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում իր բողոք-պահանջի պատասխանը չստանալու դեպքում ավանդատուն իրավունք է ձեռք բերում վեց ամսվա ընթացքում պահանջը ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին։ Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:

11.6. Տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)` հաշվարկված 365 օր ժամկետով, 100,000 ՀՀ դրամ ավանդի համար, տոկոսագումարների վճարումը` ամսական, առանց եկամտահարկի կազմում է 1.005%.  

բանաձև.png

որտեղ` APY-ն տարեկան տոկոսային եկամտաբերությունն է, A-ն` ավանդի սկզբնական գումարը, ո-ը` ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարը, N-ը` ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարը (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված, Kո-ը` ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքերը, Dո-ը այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1 = 0: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ: 

էջը թարմացվել է 28.05.2018 10:11
Ավանդը ձևակերպելու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Հաշվի բացման (վերաբացման) համար իրավաբանական անձ հանդիսացող Հաշվետիրոջ լիազորված անձը պետք է սպասարկողին ներկայացնի հետևյալ փաստաթղթերը

  • Հաշվետիրոջ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը

  • Հարկ վճարողի հաշվառման համարը կամ այլ համարժեք համարը (ոչ ռեզիդենտ Հաշվետերերի դեպքում) հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)

  • Առանց լիազորագրի իրավաբանական անձի անունից գործելու իրավունք ունեցող անձանց համապատասխան պաշտոնի նշանակման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը (կարող է չներկայացվել Կենտրոնական դեպոզիտարիայի համաձայնության դեպքում),

  • Իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ անձի իսկությունը հաստատող նույնականացման քարտ (ID CARD)

  • Լիազորագրի հիման գործող անձի դեպքում՝ նաև լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ պատճենը

էջը թարմացվել է 05.12.2017 16:50
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: