Chat with us, powered by IDBank
Բանկային երաշխիք Բանկը՝ որպես պարտավորությունների երաշխավոր

Բանկային երաշխիք

Բանկը՝ որպես Ձեր պարտավորությունների երաշխավոր

Այս ծառայության միջոցով «ԱյԴի Բանկ»-ը կներկայանա որպես Ձեր պարտավորությունների կատարման երաշխավոր, ինչի արդյունքում Ձեր գործընկերոջ վստահությունը Ձեր նկատմամբ կբարձրանա, քանի որ, եթե դուք չկատարեք պայմանագրի համաձայն ստանձնած պարտավորությունները, ապա «ԱյԴի Բանկ»-ը, որպես բանկային երաշխիքի թողարկող, կվճարի շահառուին երաշխիքի թողարկման պայմանագրով նախատեսված գումարը նրա առաջին իսկ պահանջով:
Օգտվելով այս ծառայությունից դուք տնտեսում եք դրամական միջոցներ, քանի որ բանկային երաշխիքների տրամադրման սակագները զգալի ցածր են վարկերի սակագներից: «ԱյԴի Բանկ»-ի կողմից թողարկված բանկային երաշխիքը  Ձեր գործարքի բարեհաջող ավարտի գրավականն է:

     Բանկային երաշխիքների թողարկման և սպասարկման պայմաններն ու սակագները*
1 «ԱյԴի Բանկ» ՓԲԸ կողմից երաշխիքի թողարկում
1.2 Երաշխքի նպատակ Մրցույթի մասնակցության, պայմանագրի կատարման, հետկատարման, վճարման, կանխավճարի ապահովման կամ այլ նպատակներով 
1.3 Հաճախորդ ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ, Անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ
1.4 Արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի կամ այլ արտարժույթ
1.5 Նվազագույն գումար Չի սահմանվում
1.6 Առավելագույն գումար սահմանափակվում է Բանկի ներքին իրավական ակտերով
1.7 Երաշխիքի առավելագույն ժամկետ 12 ամիս` մրցույթի մասնակցության երաշխիքների համար
36 ամիս**`  այլ երաշխիքների համար
1.8 Միջնորդավճար Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ  Այլ միջոցների գրավադրմամբ 
Մրցույթի մասնակցության երաշխիք 0.5% միանվագ,  նվազագույնը 15,000 ՀՀ դրամ 1% միանվագ,  նվազագույնը 30,000 ՀՀ դրամ
Այլ տեսակի երաշխիքներ մինչև 12 ամիս ժամկետով 0.5% միանվագ, նվազագույնը 15,000 ՀՀ դրամ  1.5% միանվագ,  նվազագույնը 30,000 ՀՀ դրամ
12 ամսից ավել ժամկետով 1% տարեկան, նվազագույնը 15,000 ՀՀ դրամ տարեկան*** 2% տարեկան, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ տարեկան***
1.9 Երաշխիքի հաստատում/տրամադրում միջնորդ բանկի կողմից Պայմանագրային
1.10 Երաշխիքի պայմանների փոփոխություն կամ չեղյալացում 25,000 ՀՀ դրամ
Գումարի ավելացման կամ գործողության ժամկետի երկարաձգման դեպքում ավելացված մասով կգանձվի նաև համապատասխան երաշխիքի տրամադրման համար նախատեսված  միջնորդավճարը
1.11 Վճարում երաշխիքով պահանջի դիմաց 0.15% նվազագույնը 50,000 ՀՀ դրամ
1.12 Երաշխիքի գումար/ապահովվածություն  հարաբերակցություն Սահմանվում է Ռիսկերի կառավարման քաղաքականությամբ: Երաշխիքի գումար/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը
1.13 Երաշխիքի հայտի ուսումնասիրության վճար Չի սահմանվում
1.14 Բանկային հաշվի բացում/սպասարկում Պահանջվում է համաձայն Բանկի գործող սակագների
1.15 Վարկային պատմության նկատմամբ պահանջ (այդ թվում երաշխավորի) Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ երաշխիքների դեպքում`
1. վարկային պատմության առկայությունը պարտադիր չէ
2. երաշխիքի տրամադրման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն
Այլ ապահովվածությամբ երաշիքների դեպքում (հաճախորդի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի  վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ).
1. Երաշխիքի տրամադրման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն,
2. Դրական կամ չեզոք/Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի,
3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև հաճախորդի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ
1.16 Երաշխիքի ձև Երաշխիքը տրամադրվում է Բանկի ստանդարտ տեքստով կամ Բենեֆիցիարի կողմից առաջարկվող ձևով՝ Բանկի համար ընդունելի լինելու դեպքում
1.17 Հայտի ընդունման վայր Բանկի մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ
1.18 Պայմանագրերին ներկայացվող պահանջներ Բանկի և հաճախորդի միջև բանկային երաշխիքի տրամադրելու մասին պայմանագրերը կնքվում են Բանկի կողմից հաստատված ստանդարտ ձևերին համապատասխան
1.19 Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ • Անշարժ գույք,
• Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/,
• Տրանսպորտային միջոցներ,
• Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ,
• Դեբիտորական պարտքի իրավունք,
• Ֆինանսական հոսքեր,
• Երաշխիքներ, երաշխավորություններ,
• Դրամական միջոցներ,
• Թանկարժեք մետաղներ (իրեր)****,
• Բաժնեմասեր,
• Արժեթղթեր,
• իրավունքի գրավ
• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք
1.20 Երաշխիքի գումար/գրավ հարաբերակցություն Սահմանվում է Ռիսկերի կառավարման քաղաքականությամբ: Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը
1.21 Գրավի առարկայի ապահովագրություն Տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի առարկան ենթակա է ապահովագրման գնահատված շուկայական արժեքից: Գրավի մնացած տեսակների դեպքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն
1.22 Որոշման կայացման առավելագույն ժամկետ Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ ապահովված երաշխիքների դեպքում՝
Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում
 Այլ ապահովվածության դեպքում՝ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում
1.23 Որոշման վավերականության ժամկետ 30 աշխատանքային օր
1.24 Որոշման վերահաստատման ժամկետ Որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող պայմաններով
1.25 Երաշխիքը տրամադրելու ժամկետ Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավով ապահովված երաշխիքների դեպքում՝ որոշման կայացման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում,
  Այլ ապահովվածության դեպքում՝ համաձայն Ֆինանսական գործառնությունների ձևակերպման ընթացակարգի
1.26 Երաշխիքի ներքո բենեֆիցարին վճարված գումարը պայմանագրով սահմանված ժամկետում չմարելու դեպքում
Վճարման ենթակա գումարը վերադարձնելու ժամկետը խախտելու (կետանցի) դեպքում Հաճախորդը/Պրինցիպալը Բանկին վճարում է տուժանք՝ յուրաքանչյուր կետանցի օրվա համար՝  ժամկետանց գումարի 0.1 տոկոսի չափով:
2 Այլ բանկերի կողմից Հաճախորդի օգտին թողարկված երաշխիքների սպասարկում
2.1 Երաշխիքի և յուրաքանչյուր փոփոխության ծանուցում  25,000 ՀՀ դրամ
2.2 Այլ բանկի կոնտր-երաշխիքի դիմաց երաշխիքի տրամադրում Պայմանագրային
2.3 Երաշխիքի ներքո պահանջի կազմում 50,000 ՀՀ դրամ
*Սույն սակագները տարածվում են նաև Պահուստային ակրեդիտիվների (Standby LC) թողարկման գործարքների վրա
**Տրամադրվող երաշխիքի ժամկետը պայմանավորված է գործարքի ժամկետով և հաճախորդի վարկունակությամբ Բանկի համապատասխան իրավասու մարմնի որոշմամբ կարող է գերազանցել 36 ամիսը
*** 1. տարեկան տոկոսադրույքով արտահայտված միջնորդավճարը կարող է գանձվել`
1.1 առաջին տարվա համար երաշխիքի թողարկման պահին միանվագ, այնուհետև` յուրաքանչյուր տարվա համար` միանվագ,
1.2 յուրաքանչյուր ամիս` հաշվեգրված տոկոսագումարների չափով:
 2. Նվազագույն տարեկան միջնորդավճարն առաջին տարվա համար գանձվում է երաշխիքի թողարկման պահին միանվագ` այնուհետև` յուրաքանչյուր տարի` միանվագ   
****Թանկարժեք մետաղների (իրերի) գնահատումն իրականացվում է համաձայն բանկում գործող սակագների
Երրորդ բանկերի միջնորդավճարները, փոստային և կապի ծախսերը գանձվում են լրացուցիչ՝ ըստ դրանց փաստացի մեծության

Դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավով ապահովված բանկային երաշխիքների գրավն այլ գրավով փոխարինելու դեպքում իրականացվում է միջնորդավճարի գանձում` այլ գրավով ապահովված երաշխիքների համար սահմանված և դրամական միջոցների/դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ սահմանված/գանձված միջնորդավճարի տարբերության չափով
Գրավների հետ կապված այլ գործառնությունները սահմանվում են համաձայն Բանկում գործող սակագների
Բանկը իրավասու է հրաժարվել երաշխիքը թողարկելուց, եթե փոփոխվել են երաշխիքի թողարկման վերաբերյալ դրական որոշման կայացման համար էական համարվող պայմանները (օրինակ` գրավի արժեքի փոփոխություն, կետանցված պարտավորություններ, բանկային հաշիվների կալանք/արգելանք և այլն)

Երաշխիքով նախատեսված պարտավորություններից ազատելու մասին դիմումը կարող եք ներբեռնել այստեղ՝ Դիմում։

էջը թարմացվել է 06.08.2019 16:21
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: