Բանկային հաշիվներ

Հաշիվներ` ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
 
 

«ԱյԴի Բանկ»-ը երաշխավորում է սպասարկման արագություն, մրցունակ սակագներ, հաճախորդի և նրա հաշիվների մասին տեղեկատվության լիարժեք գաղտնիության պահպանում:  «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում Ձեր ընթացիկ հաշիվը կսպասարկեն բարձր որակավորում ունեցող մասնագետները: «ԱյԴի Բանկ»-ի կողմից ապահովված ժամանակակից ծրագրային լուծումները թույլ են տալիս իրականացնել Ձեր բանկային հաշվով գործարքները առանց լրացուցիչ խոչընդոտների: 

 

ՍԱԿԱԳԻՆԸ

Հաշվի բացում

3 000 ՀՀ դրամ

 ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար` անվճար

Հաշվի տարեկան սպասարկում

անվճար

Հաշվի չնվազող մնացորդ

Չի սահմանվում

Կանխիկ դրամական միջոցների մուտքագրում

ՌԴ ռուբլի և Եվրո` hամաձայն տվյալ օրվա համար Բանկի կողմից սահմանված սակագնի

Բանկի համար ընդունելի այլ արժույթներ

անվճար

Կանխիկ գումարի տրամադրում` կանխիկ մուտքագրված գումարի դեպքում

անվճար

Կանխիկ գումարի տրամադրում` անկանխիկ մուտքագրված գումարների դեպքում

0.2%, ՀՀ դրամով

0.5%, արտարժույթով

Էլեկտրոնային քաղվածքների և վճարային փաստաթղթերի տրամադրում

անվճար

Քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների

(1 փաստաթղթի համար) տրամադրում

500 ՀՀ դրամ, մինչև 1 տարի վաղեմության ժամկետով,

1000 ՀՀ դրամ, 1 տարուց ավելի վաղեմության ժամկետով

Դիմումի համաձայն ՀՀ դրամով և արտարժույթով հաշվի առկայության, մնացորդի և շարժի վերաբերյալ տեղեկանքների տրամադրում

1000 ՀՀ դրամ, հայերեն լեզվով,

3000 ՀՀ դրամ, երկլեզու

Չեկային դրամական գրքույկների տրամադրում (25 էջանոց)

2,000

Բանկային հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

- Անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձի իսկությունը հաստատող նույնականացման քարտ (ID CARD),
- *անհատ ձեռնարկատերի գրանցման վկայականը,
- հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),
- անհատ ձեռնարկատերի գրանցման վկայականի պատճեն (առկայության դեպքում),
- փոխկապակցված անձինք համաձայն ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականությամբ սահմանված դեպքերում:

- Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):
- Բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
- Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

    «ԱյԴի Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես` avand_1.png
    Ավանդի արժութային կառուցվածքը Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
    թային ավանդ
    Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, 
    և արտարժույթով ավանդ
    Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է
    Ավանդի երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ 5 միլիոն ՀՀ դրամ 10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) 5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)


էջը թարմացվել է 26.06.2018 10:24
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: