«Անելիք Բանկի հաշվարկային տոկոսադրույք» (ԱԲՀՏ)1 

Ուժի մեջ է մտնում 01/03/2018թ․

Արժույթ

ԱԲՀՏ

Ուժի մեջ է մինչև

ՀՀ դրամ

10.1%

30.06.2018

ԱՄՆ դոլար

4.9%

30.06.2018

1.ԱԲՀՏ-ի հաշվարկման կարգը և բաղադրիչները ըստ արժույթների

1.1.    ՀՀ դրամի և ԱՄՆ դոլարի համար հաշվարկվող ԱԲՀՏ`  

                                                                                                                    ԱԲՀՏ=ՄԿՏ

Որտեղ`
 ՄԿՏ – ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող առևտրային բանկերի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված «մեկ տարուց ավելի» ժամկետով ավանդների միջին կշռված տոկոսադրույքն է համապատասխան արժույթի համար՝ կլորացնելով ստորակետից հետո մինչև 1 /մեկ/ թվի ճշտությամբ:
«ՄԿՏ» հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի «Դրամավարկային և Ֆինանսական վիճակագրություն» բաժնում
(https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx)։

2.ԱԲՀՏ-ի սահմանումը և կիրառումը

2.1.   ԱԲՀՏ-ն Բանկի կողմից սահմանվում է տարեկան երկու անգամ՝ մայիս և նոյեմբեր ամիսներին՝ հիմք ընդունելով տվյալ ամսվան նախորդող ամսվա համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված ցուցանիշը։
2.2.   ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված «մեկ տարուց ավելի» ժամկետով ավանդների միջին կշռված տոկոսադրույք չհրապարակելու դեպքում ԱԲՀՏ հաշվարկման հիմքում կդրվի «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի մեկ տարուց ավել ժամկետով ավանդների միջին կշռված տոկոսադրույքը։
2.3. ԱԲՀՏ-ն փոփոխվում է այն դեպքում, եթե ՄԿՏ-ն նախորդ ԱԲՀՏ հրապարակած ցուցանիշի հիմքում դրված ՄԿՏ համեմատ փոփոխվել է 1% և ավելի տոկոսային կետով` ՀՀ դրամի համար ու 0.5% և ավելի տոկոսային կետով` ԱՄՆ դոլարի համար։
2.4. ԱԲՀՏ-ն հաստատվում է Ներդրումային (Ակտիվների և պասիվների) կոմիտեի կողմից` Մանրածախ պրոդուկտների մշակման վարչության ներկայացմամբ յուրաքանչյուր կիսամյակի համար։



[1] կիրառվում է միայն 01/03/2018թ. հետո տրամադրվող վարկերի համար




 

էջը թարմացվել է 28.05.2018 10:31
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: